Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Թարմացնենք հիշողություններդ պարզ ու անհերքելի իրողությամբ»․ Աննա Կոստանյան

«Թարմացնենք հիշողություններդ պարզ ու անհերքելի իրողությամբ»․ Աննա Կոստանյան
223
Չորեքշաբթի, 03 փետրվարի, 2021 թ., 18:15

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չէի ուզում, բայց դե ստիպված եմ (նախկինի ու ներկայի ոճով)
Ներկա իշխանության ԱԺ փոխխոսնակն ու նախկին իշխանության կարկառուն պատգամավորը (2018-ի իշխանափոխությունից առաջ) ձայն ձայնի տված «փոխանցումներով» փորձում են «հուժկու հարված հասցնել» Լուսավոր Հայաստանին, առաջինը թե՝ «երկու տարի օգնեցինք, չաճեցիք», երկրորդն էլ թե՝ «հիշում ենք սիրավեպը ու պահանջում», ներողություն՝ «հուզվում»։
Թարմացնենք հիշողություններդ պարզ ու անհերքելի իրողությամբ․ նախկինները նորերին ավանդեցին մոտ երեք տասնամյակ քանդուքարապ արված պետություն, նորերն էլ քանդուքարապը վերածեցին ավերակների՝ ընդամենը երկուսուկես տարում։ Մեր առաջարակած պարիտետային հանձնաժողովը ջրի երես կարող էր հանել այնպիսի փաստեր, որոնք գուցե ձեռնտու չլինեին ոչ նախկիններին, ոչ էլ ներկաներին։ Այսօր Լուսավոր Հայաստանի դեմ սկսված արշավն արդյո՞ք զուգադիպություն է, չեմ կարծում, տեղ ունե՞նք կասկածելու, որ կրկին պայմանավորված ու փոխանցումներով հակաքարոզի սկիզբ է դրվում, իհարկե կարող ենք։
Մենք էլ ենք հիշում ամեն բան, ավելին, քան պատկերացնում եք, ուղղակի ի տարբերություն նախկին ու ներկա իշխանության, մենք ոչ միայն ՀԻՇՈՒՄ, այլև ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ՝ հանուն քաղաքացու շահի»։