Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Կարսում ընթացող զորավարժությունները Թուրքիան ու Ադրբեջանն իրարամերժ կերպով են ներկայացնում». Կարեն Հովհաննիսյան

«Կարսում ընթացող զորավարժությունները Թուրքիան ու Ադրբեջանն իրարամերժ կերպով են ներկայացնում». Կարեն Հովհաննիսյան
364
Հինգշաբթի, 04 փետրվարի, 2021 թ., 01:10

Կարսում ընթացող զորավարժություններն իրարամերժ կերպով են մեկնաբանվում թուրքական և ադրբեջանական պետական քարոզչամեքնայի կողմից։
Ադրբեջանն այս զորավարժությունները փորձում է ներկայացնել թուրք-ադրբեջանական հետագա համատեղ ռազմական գործողությունների ֆոնին։ Այսինքն, ակնարկում են, որ միասին կարող են այս անգամ Հայաստանի արևմտյան սահմաններին ռազմական գործողություններ իրականացնել։ Ադրբեջանական քարոզչամեքենայից այն տպավորությունն է ստացվում, որ շուտով Թուրքիայի կողմից կլինի հարձակում ՀՀ-ի վրա, և այստեղ էլ թուրքական բանակին օգնելու է ադրբեջանական բանակը։
Բայց թուրքական պետական քարոզչությունն էլ բոլորովին այլ ուղղությամբ է տանում զորավարժությունների փաստը։ Նրանք հիմանականում պնդում են, որ սա սովորական, ամենամյա զորավարժություններ են, ուղղված չեն որևէ երկրի դեմ։ Միևնույն ժամանակ այսօր արդեն Թուրքիայի իշխանությունը հայտարարեց, որ Աղըրի, Իգդիր և Կարսի շրջանները դարձնում է տուրիստական կենտրոն, և Արարատ լեռն այլևս դարձնում են ալպինիստական կենտրոն։ Սա այդքան էլ ուշադրության արժանի չէր լինի իմ կողմից, եթե չլսեի զեկուցող նախարարի հաջորդ միտքը։ Նա ասում է, որ արդեն Արարատի շրջակայքում, և վերը նշված շրջաններում վերացել է ահաբեկիչների ներկայության ռիսկը և հնարավոր է Արարատը, որը համարում է Թուրքիայի տանիք, դարձնել ալպինիստական կենտրոն։ Միևնույն ժամանակ զեկուցող նախարարը շեշտում է, որ այս քայլով ևս մեկ անգամ բնակիչներին ցույց են տալիս, որ այդ տարածաշրջանում խաղաղությունը դեռ երկար է լինելու։
Իսկ երբ հարց հնչեց, որ այդ դեպքում անցկացվող զորավարժություններն արդյո՞ք չեն հանդիսանա պատճառ ալպինիստական կենտրոնի համար, նա պատասխանեց, որ հետագայում զորավարժությունների վայրը հնարավոր է տեղափոխել այլ վայր։
Սպասենք Ադրբեջանի արձագանքին, թե ինչ կասեն այս մասով»։