Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Հարգելի մեքենավարներ, հիշեք աստվածաշնչյան ոսկե կանոնը»․ Անի Սամսոնյան

«Հարգելի մեքենավարներ, հիշեք աստվածաշնչյան ոսկե կանոնը»․ Անի Սամսոնյան
305
Հինգշաբթի, 04 փետրվարի, 2021 թ., 00:00

ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իմ մասին սուտ և վարկաբեկող լուրեր տարածող, դրանցով իմ ընտանիքի անդամների հոգեկան և ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգություններ կատարող իշխանական քարոզչամեքենաների պաշտոնյա մեքենավարների ընտանիքի անդամներին մաղթում եմ ամուր առողջություն և լուսավոր կյանք։
Բայց, հարգելի մեքենավարներ, հիշեք աստվածաշնչյան ոսկե կանոնը, որը գործում է անշեղ և բումերանգը։
Իսկ բումերանգը, դա մի բան է․․․
Ես միշտ հաղթահարում եմ ինձ բաժին հասած վիճակները, բայց ձեր վիճակը ճակատագրական անփառունակ դատավճիռ է»։
Ընդունեք մխիթարանքս, ի խորոց սրտի։