«Այն, ինչ անելու է Նիկոլ Փաշինյանը, հակասահմանադրական է». Նաիրա Զոհրաբյան
![]() 397 Հինգշաբթի, 04 փետրվարի, 2021 թ., 10:15 ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի վախերը Նիկոլ Փաշինյանի լրագրողական և պատգամավորական գործունեության ալֆան և օմեգան «օդում կախված լուրերն» էին։ Ըստ օդում կախված լուրերի՝ նա մարդկանց մեղադրում էր սպանությունների, թալանի, կոռուպցիայի, մարդ առևագնելու և մարդ խոշտանգելու մեջ։ Ըստ օդում կախված լուրերի՝ նա մարդու անձնական կյանքը գցում էր հանրության բերանն ու ասում էր՝ ծամեք։ Ու հիմա, «օդում կախված լուրերի» սուպերմենը ԶԼՄ մասին օրենքով ուզում է Հայաստանում ազատ խոսքը ևս ձևել իր ճաշակով, որպեսզի «ազատ խոսք» համարվի բացառապես իր ՊՈԱԿ-ի երկնած ֆեյքաաղբը։ Եվ այսպես՝ այն, ինչ անելու է Նիկոլ Փաշինյանը, հակասահմանադրական է. Որովհետև՝ 100-ից ավել երկրների օրենսդրությամբ անանուն աղբյուրին հղում անելը պաշտպանված է հենց Սահմանադրությամբ։ Որովհետև՝ լրագրողական աղբյուրների պաշտպանությանն անդրադարձ կատարել են ոչ միայն ներպետական օրենսդրությունները, այլ նաև միջազգային ամենատարբեր կառույցներ, օրինակ՝ Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ու Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն, անանուն աղբյուրների բացահայտման հետ կապված բազմաթիվ որոշումներ ունի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, օրինակ՝ «Financial Times»-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, «Goodwin»-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, որտեղ հստակ նշվում է, որ լրագրողական աղբյուրները պետք է պաշտպանվեն, լրագրողական աղբյուրները հե՛նց անանուն լինելու համար են և լրագրողն իրավունք ունի չմատնանշել լրագրողական աղբյուրը։ Որովհետև՝ ըստ միջազգային իրավունքի՝ անանունությունը ևս մարդու իրավունք է, և լրատվամիջոցը պարտականություն չունի իր լրատվական աղբյուրները բացահայտելու։ Եվ վերջին «Որովհետևը». Նիկոլը հերթական հակասահմանադրական շարժումներն անում է բացառապես որոշ «Թելեգրամ» ալիքների տրամադրած տեղեկությունների տարածումը լրատվամիջոցներով կանխելու համար։ Հենց այսօր դիմել եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքյոյին ու իմ գործընկեր լրատվամիջոցների հետ պատրաստ եմ հնարավոր բոլոր գործիքներով պայքարել Նիկոլի վախերի դեմ»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
