«Արցախյան պատերազմից առաջ հերթական ստերի հավաքածուն էր հրապարակում». Արմեն Աշոտյան
![]() 367 Հինգշաբթի, 04 փետրվարի, 2021 թ., 19:50 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հիշում եք, չէ՞, որ 2020 թվականի մայիսի 16-ին դավադիր սրիկան Արցախյան պատերազմից առաջ միամիտ ժողովրդի զգոնությունը շարունակաբար բթացնելու համար հերթական «100 փաստ» ստերի հավաքածուն էր հրապարակում։ Հիշում եք, չէ՞, «փաստ համար 68-ը՝ Բրիտանական «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» հետազոտական և խորհրդատվական ընկերության կողմից հրապարակված «Ժողովրդավարության համաթիվ 2019» զեկույցում Հայաստանն իր դիրքը կտրուկ բարելավել է»։ Ուրեմն՝ ասեմ, իմանաք։ 2 օր առաջ հրապարակվել է Բրիտանական «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ»-ի 2020 թվականի Ժողովրդավարության Համաթիվը, որով Հայաստանը վատթարացրել է իր գնահատականը և նահանջ է արձանագրել սանդղակում՝ 86-ից 89-ը։ Բայց ամենահետաքրքիրն առջևում է։ Հայաստանի մասին զեկույցում նվիրված է նաև հետևյալ գնահատականը. «Հայաստանի միավորը 2020 թվականին զգալիորեն նվազել է։ Ադրբեջանի հետ պատերազմի արդյունքում Հայաստանի կառավարությունը ռազմական դրություն հայտարարեց, որն զգալիորեն սահմանափակեց քաղաքացիների ազատությունները, ներառյալ արտահայտվելու ազատությունը։ Անգամ պատերազմի ավարտից հետո ռազմական դրությունը շարունակվեց և օգտագործվեց որպես առիթ՝ հակակառավարական ցույցերը ցրելու և ընդդիմության առաջնորդներին ձերբակալելու համար»։ ԱԺ-ում աշխատող լրագրողներին առաջարկում եմ մոտենալ Լիլիթ Մակունցին և մաքուր բրիտանական ակցենտով հարցնել՝ WTF?»: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
