«Թելեգրամյան ալիքի հետևում թաքնված մարդը կարող է հարևան երկրներից մեկի սրճարանում, ոտքը ոտքին գցած, հայերենով ինֆորմացիա գեներացնել». Հայկ Կոնջորյան
![]() 242 Հինգշաբթի, 04 փետրվարի, 2021 թ., 15:20 «Պայքար անանուն աղբյուրների՞, թե՞ մամուլի ազատության դեմ» թեմայով առցանց քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը նկատեց, որ թյուր տպավորություն է ստեղծվում, թե ցանկանում են սահմանափակել լրատվամիջոցների իրավունքները: «Օրինակ, թելեգրամյան ինչ-որ ալիք գրում է, որ ադրբեջանցիները քեֆ են անում Երևանի կենտրոնում: Եվ ահա հանրության շրջանում արդեն կայացած որևէ լրատվամիջոց վերցնում է նույն տեղեկությունը և, հղում կատարելով թելեգրամյան ալիքին, հրապարակում: Ենթադրենք, գնում ենք իրական լրատվամիջոցի մոտ և պահանջում տվյալներ ու փաստեր դրա վերաբերյալ, իսկ լրատվամիջոցն ասում է, որ ինքը չի ասել, այլ թելեգրամյան ալիքը: Գնում ենք, որ հարցնենք թելեգրամյան ալիքին, և պարզվում է, որ տվյալ ալիքը ոչինչ՝ հասցե հեռախոսահամար, չունի. այսինքն՝ չկա սուբյեկտ, որը պատասխանատվություն է ստանձնում լուրի համար: Կոնջորյանի խոսքով՝ պետք է հնարավոր լինի նույնականացնել լուրի պատասխանատուին: «Յուրաքանչյուր լուրի հետևում պիտի կանգնած լինի սուբյեկտ, որից կարելի կլինի դատել, թե տվյալ լուրը որտեղից է իրենց մոտ հայտնվել և այդ սուբյեկտը պիտի պատասխանատվություն կրի դրա համար: Այս օրենքի նախագծով արգելվում է, որ այդ լրատվամիջոցը հղում կատարի և սենսացիա գրի»,- նշեց քննարկման բանախոսը: «Քաղաքացին իրավունք ունի իմանալ, թե ով է այն աղբյուրը, որը տալիս է տեղեկատվություն չափազանց կարևոր հարցերի վերաբերյալ: Երբ որ քաղաքացին ստանում է տեղեկատվություն մի լրատվամիջոցից, որը չի ցանկանում բացահայտել իր աղբյուրը, ապա դա տեղավորվում է օրենսդրության տրամաբանության մեջ, բայց եթե որևէ թելեգրամյան ալիք, որի հետևում թաքնված մարդը կարող է հարևան երկրներից մեկի որևէ սրճարանում, ոտքը ոտքին գցած, հայերենով ինֆորմացիա գեներացնել, և մենք Հայատանում դարձնենք նրան գլխավոր նյուզմեյքեր ու թույլ տանք, որ նա հանրային նարատիվներ ձևավորի, ապա մենք, որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, այստեղ խնդիր ենք տեսնում: Կոնջորյանը հավելեց, որ առաջարկվող նախագիծը մամուլի ազատության նկատմամբ ոտնձգություն չի նախատեսում: Մանրամասները՝ տեսանյութում |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
