«Երևանը պետք է դիտարկի Թուրքիայի հետ ուղիղ երկխոսելու հնարավորությունը». Արման Բաբաջանյան
![]() 292 Հինգշաբթի, 04 փետրվարի, 2021 թ., 16:15 ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր շուրջ լրջագույն զարգացումներ են՝ Ղարսում թուրք-ադրբեջանական զորավարժություններ են, ԱՄՆ-ում հայամետ մի շարք ազդեցիկ կոնգրեսականներ հաջակցություն Արցախի նամակներ են հղում ԱՄՆ պաշտպանության նախարարին և պետքարտուղարին, պարզվում է՝ Արցախի հարցն արդեն Թուրքիայի և ԱՄՆ-ի երկխոսության օրակարգում է։ Հայաստանից ձեն-ծպտուն չկա։ Ես սպասում էի, որ իշխանությունից ինչ-որ մեկը, այնուամենայնիվ, կանդրադառնա նախօրեին Ռուսաստանի նախկին նախագահ, վարչապետ Մեդվեդևի արած այն հայտարարությանը, որ Արցախի հարցում Թուրքիան ունի դերակատարում, սերտ կապեր Ադրբեջանի հետ և դա հաշվի չառնել հնարավոր չէ և Ռուսաստանը գործում է ելնելով դրանից: Ռուսաստանն ու Թուրքիան պարբերաբար պայմանավորվում են, և դժբախտաբար դա տեղի է ունենում հայկական շահերի ու կյանքերի հաշվին: Գաղտնիք չէ, որ Պուտինը և Մեդվեդևը Թուրքիային համարում են կարևոր ու վստահելի գործընկեր: Նրանք գիտեն, անշուշտ, որ Թուրքիան խոցել է ռուսական ռազմական օդանավ, սպանել օդաչուին, Թուրքիայում ազգայնականներն ուղիղ եթերում սպանել են Ռուսաստանի դեսպանին, Թուրքիան սպառնացել է Ռուսաստանը քանդել ներսից։ Բայց այդ ամենով հանդերձ՝ Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով Էրդողանին համարում է խոսքի տեր տղամարդ, Թուրքիային համարում է վստահելի գործընկեր: Կասկած չկա, որ Պուտինն ու Մեդվեդևը դա անում են ոչ թե անսահման սիրուց դրդված, այլ որովհետև չեն կարող Թուրքիային պատասխանել այնպես, ինչպես հարկն է՝ թույլ են, չունեն բավարար ուժ: Այդ ամենով հանդերձ՝ ի՞նչ է ասում Ռուսաստանը։ Մեզ ասում են՝ Թուրքիան թշնամի է, վատն է, չփորձեք պայմանավորվել, չփորձեք խոսել կամ հարաբերություն կարգավորել։ Բայց ով է կասկածում, որ Թուրքիան թշնամի է, որ Թուրքիան ունի մեզ խժռելու նպատակ: Ամբողջ հարցն այն է, որ մեր անվտանգային կարողությունը չի բավականացնում այդ սպառնալիքը սեփական ուժով չեզոքացնելու համար: Ցավալիորեն պետք է արձանագրել, որ ինչպես ցույց տվեց Արցախի դեմ պատերազմը, այդ կարողությունը չունի նաև մեր դաշնակից Ռուսաստանը՝ նրա անկարող աչքի առաջ Թուրքիան, Ադրբեջանը և վարձկան ահաբեկիչները գրոհեցին մեր անվտանգության ողնաշարի վրա։ Ինչ պետք է անի այս իրավիճակում Հայաստանը։ Երևանը պետք է դիտարկի Թուրքիայի հետ ուղիղ երկխոսելու հնարավորությունը, դրանից զատ, պետք է շոշափի Թուրքիայի զսպման այլընտրանքային մեխանիզմներ, այդ հարցում նոր գործընկեր և դաշնակից ձեռք բերելու հնարավորությունները, այդ թվում մահմեդական, արաբական աշխարհից։ Հայաստանին պարտության մատնած արտաքին քաղաքականությունը պետք է որակապես փոփոխության ենթարկել։ Իներցիայով շարունակվող արտաքին քաղաքականությունը մեզ մատնել է աղետալի պարտության։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
