Գերեվարված 4 անձ հնարավորություն է ունեցել կապվել հարազատների հետ. ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ
![]() 332 Հինգշաբթի, 04 փետրվարի, 2021 թ., 18:10 Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են գերեվարված 4 հայի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, «Ազատությանը» հայտնել է կազմակերպության Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Փետրվարի 1-ին և 2-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են 4 հայ անձանց՝ և՛ քաղաքացիական, և՛ զինվորական, որոնք պահվում են Ադրբեջանում վերջին էսկալացիայի հետևանքով։ Եվ տեսակցությունների ընթացքում հնարավորություն ենք ընձեռել անձանց կապվել իրենց հարազատների հետ», – ասել է Ամատունին՝ հավելելով՝ կոմիտեի ներկայացուցիչները ծանոթացել են գերիների պահման պայմաններին, տեղեկացել նրանց առողջական վիճակի մասին։ Հիշեցնենք՝ Ադրբեջանը պաշտոնապես հաստատում է միայն 57 հայ ռազմագերիների առկայությունը, այնինչ հայկական կողմի տվյալներով՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվն անցնում է 200-ից։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 59 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Իսկ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներն են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու և Դիլհամ Ասկերովը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
