Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանն ազատ է արձակվել
![]() 349 Հինգշաբթի, 04 փետրվարի, 2021 թ., 22:15 Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը 2020-ի տերավերջին Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ազատ է արձակվել կալանքից։ Ինչպես փոխանցում է Hetq.am-ը, այս մասին տեղեկությունը հաստատեցին Վերաքննիչ դատարանից։ Հիշեցնենք, Գևորգ Նարինյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, փողերի լվացման, ապօրինի հարստանալու և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու մեջ։ Նույն գործով անցնում է նաև դատավոր Արա Կուբանյանը։ Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Գևորգ Նարինյանը կալանավորվել է 2020 թվականի հուլիսի 20-ին, իսկ Արա Կուբանյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է։ Հետագայում Գևորգ Նարինյանի կալանավորման ժամկետը երկարացվել է։ Կալանքի ժամկետի երկարացման դեմ բողոքի քննությամբ Վերաքննիչ դատարանը բավարարել է նրա պաշտպանների բողոքն ու Նարինյանին ազատ արձակելու որոշում կայացրել։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
