Ադրբեջանական զորքը Ներքին Խնձորեսկ չի մտել. իրականացվում է սահմանների ճշգրտում
![]() 398 Հինգշաբթի, 04 փետրվարի, 2021 թ., 23:55 Ադրբեջանական զորքը Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղ չի մտել։ Այս մասին գյուղապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն է տարածել գյուղապետ Երվանդ Մալունցը։ Նրա խոսքով՝ վերջին օրերին տեղի են ունենում պետական սահմանի ճշտման և հստակեցման աշխատանքներ։ Գյուղապետը շեշտում է՝ գործընթացը խաղաղ է ընթանում։ Այստեղ ևս պետական սահմանը ճշտվում GPS-ի միջոցով: «Ի զգուշացումն և ի գիտություն սոցհարթակներում վխտացող կեղծ լրատվամիջոցների՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ Ներքին Խնձորեսկ ադրբեջանական ոչ մի զորք չի մտել. մի՛ զբաղվեք ապատեղեկատվություն տարածելով ու մի՛ փորձեք արհեստական խուճապ ստեղծել. ներքինխնձորեսկցին երբեք խուճապի չի մատնվում, մի՛ չարչարվեք ու ձեր երևակայությանն այդքան նեղություն մի՛ տվեք»,- գրել է գյուղապետը։ Նրա տեղեկացմամբ՝ Ներքին Խնձորեսկի բնակիչները մինչ օրս իրականացնում են գիշերային հերթապահություն՝ զինվորի հետ միասին հսկելով սահմանը»,- գրել է նա: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
