«Երկրում իրավիճակը շատ պարզ է. կան սև ուժեր և կան ավելի սև ուժեր». Արմեն Դանիելյան
![]() 274 Ուրբաթ, 05 փետրվարի, 2021 թ., 18:05 ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե ես ճիշտ եմ հասկացել, իսկ ես վստահաբար ճիշտ եմ հասկացել, ու կարծում եմ՝ նաև շատերն են ճիշտ հասկացել... Երբ խորհրդարանի փոխխոսնակը խիստ ոգևորված ԱԺ ամբիոնից հայտարարում է՝ «...Որքան էլ մենք վատը լինենք, սխալված լինենք, այնուամենայնիվ, մարդիկ մտածում են, որ այն ուժերը, որոնք հրապարակում առաջարկ են ներկայացնում, մեզնից վատն են»... առաջանում է հետևյալ հարցադրումը... Հ. Գ. Փաստորեն երկրում իրավիճակը շատ պարզ է. կան սև ուժեր և կան ավելի սև ուժեր, ու վերջ։ Ու ինչ է ստացվում՝ ինքնախոստովանությո՞ւն, թե՞ քաղաքական միամտություն կամ գուցե՞ քաղաքական պարծենկոտություն, լափարոշությո՞ւն... այլընտրանքի իսպառ բացակայությո՞ւն ու այլևս ընտրությո՞ւն վատի ու վատթարագույնի միջև... Եթե այս ամենն ավելի լուրջ վերլուծենք, ապա Հայաստանի քաղաքական դաշտում մոտակա տասը տարիների ընթացքում դժվար էլ հայտնվեն, այսպես կոչված, սպիտակ ուժեր... Ու էսպես շարունակվելու դեպքում... դժբախտաբար, մենք ականատեսն ենք լինելու ու ոչ միայն... տառապելու ենք քաղաքական գզվռտոցների, աթոռ փախցնոցիների պատճառով ու էսպես էլ մենք ու մեր երկիրը տկարանալու ենք, «մաշվելու ենք» վերանանք-գնանք...»: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
