«2,5 տարի անց շահեցինք ոչինչ, կորցրեցինք գրեթե ամեն ինչ». Վազգեն Մանուկյան
![]() 306 Ուրբաթ, 05 փետրվարի, 2021 թ., 21:35 Ինչպես արդեն հայտնել էինք՝ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է ՀՅԴ Երիտասարդական միության անդամների հետ: «Այն պետությունը, որ կառուցվեց, չէր համապատասխանում մեր երազանքներին, իշխանությունն օտարվեց հասարակությունից, չկար այն արդարությունը, որը մենք ուզում էինք, իշխանությունը վերարտադրվում էր կեղծված ընտրություններով, քաղաքացին իրեն երկրի տեր չէր զգում։ Եվ դրանից օգտվելով՝ որոշակի ուժեր այդ ուղերձը հղեցին մեր երիտասարդությանը, ժողովրդին, ասելով՝ մենք այդ երկիրը կկառուցենք, երկիր, որտեղ մարդիկ կլինեն ազատ, կլինի արդարություն։ Հիմա՝ 2,5 տարի անց, կարող ենք արձանագրել, թե ինչ շահեցինք և ինչ կորցրեցինք։ Շահեցինք ոչինչ, կորցրեցինք գրեթե ամեն ինչ։ Եվ հարց է ծագում՝ կարո՞ղ ենք մենք ոտքի կանգնել և կառուցել այն պետությունը, որը երազում էինք։ Ես համոզված եմ, որ՝ այո։ Դրա համար պետք է կամք, հավատք և աշխատանք։ Եվ մեր երիտասարդության մեջ այդ որակները կան», - հանդիպման ժամանակ ասել է Վազգեն Մանուկյանը՝ հավելելով, որ այդ ճանապարհին առաջին քայլն իշխանությունների հեռացումն է։ «Այս 2,5 տարվա մեջ մենք ոչ մի ոլորտում առաջընթաց չենք ունեցել, այսինքն մենք ունենք վատ ղեկավար, վատ մենեջեր։ Եվ երրորդը՝ ինչ ճանապարհով էլ մենք ուզենք գնալ, նա մեզ դրանով չի կարող տանել, նա պարտված ղեկավար է»,- ասել է նա։
|

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
