«Մենք հարևան բոլոր երկրների հետ պիտի ունենանք կոոպերացիա»․ Խաչատուր Սուքիասյան

«Աշխարհի ցանկացած երկիր հարևան երկրի հետ իր ՀՆԱ-ի բաժնից 5-ից 15 տոկոս կոոպերացիա է ունենում։ Հայաստանն իր ոչ մի հարևանի հետ չունի»,- այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում հետպատերազմյան Հայաստանի տնտեսության զարգաման վերաբերյալ հարցի շուրջ զրուցելիս ասել է գործարար Խաչատուր Սուքիասյանը։
«Մենք հիմա պիտի գնանք այդ ճանապարհով, որ բոլոր հարևանների հետ ունենանք կոոպերացիա,- հավելել է նա։
Հարցազրուցավար Պետրոս Ղազարյանի հարցին, թե նաև թուրքերի և ադրբեջանցիների հե՞տ, Սուքիասյանն ասել է․ «Դուք թուրքերի հետ արդեն 20 տարի է առևտուր եք անում․․․»։
Դիտարկմանը, թե անուղղակի առևտուր է համարվում, Սուքիասյանն ասել է․ «Ի՞նչ ա նշանակում անուղղակի․ փողերը տանում-վճարում եք, ապրանքը Վրաստանի միջոցով գնում եք, ասում եք՝ անուղղակի։ Հիմա, երբ պետք ա ուղիղ լինի, անո՞ւն եք կպցնում․․․»։
«Դա անընդունելի մոտեցում է»,- հավելել է գործարարը։
Մանրամասները՝ տեսանյութում

«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
24522.11.2026, 19:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
59019.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
57619.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
234516.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
169315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
88614.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
208113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
89812.11.2026, 16:00