«Իմ քայլի» պատգամավորը «խառն» է. նա ինտենսիվ «երթևեկ» է իրականացնում դատախազություն-ՀՔԾ երթուղով. «Փաստ»
![]() 308 Շաբաթ, 06 փետրվարի, 2021 թ., 10:20 «Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հունվարի 13-ին տհաճ միջադեպ էր գրանցվել Ազգային ժողովում, երբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը կոպիտ վերաբերմունք էր դրսևորել Yerevan.today կայքի լրագրող Սյուզի Բադոյանի նկատմամբ, խոչընդոտել էր նրա աշխատանքը, հրել էր նրան, ապա ձեռքից խլել բարձրախոսը: Միջադեպին արձագանքել էին մի շարք լրագրողական կազմակերպություններ՝ մասնավորաբար կոչ անելով պատգամավորներին՝ պահպանել էթիկայի նորմերը, զսպվածություն և հանդուրժողականություն ցուցաբերել լրատվամիջոցների նկատմամբ՝ անկախ նրանց քաղաքական ուղղվածությունից: «Փաստ» թերթի տեղեկություններով, միջադեպի հետ կապված լրագրողը դիմել է դատախազություն, որտեղից գործը վերահասցեագրվել է ՀՔԾ-ին: Մեր աղբյուրները պնդում են, որ «իմքայլական» պատգամավոր Հայկ Սարգսյանն այս առումով բավականին անհանգստացած է և ինտենսիվ «երթևեկ» է իրականացնում դատախազություն-ՀՔԾ երթուղով: Մասնավորաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ, անցնող շաբաթվա սկզբին նա եղել է դատախազությունում: Գործը ՀՔԾ փոխանցելուց հետո նա այցելել է նաև ՀՔԾ: Ըստ տեղեկությունների, Հայկ Սարգսյանը փորձում է հասնել նրան, որ գործը արագ փակվի «հանցակազմի բացակայության» հիմքով: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
