«Փաշինյանը, վախենալով մեզնից, աճեցնում է Քոչարյանին, Սարգսյանին և պասերով խաղում են»․ Գևորգ Գորգիսյան
![]() 266 Շաբաթ, 06 փետրվարի, 2021 թ., 12:35 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի համոզմամբ՝ քաղաքականությունը պետք է լինի գաղափարների բախում ու չտեղափոխվի անձնական վիրավորանքների դաշտ: «Մենք միշտ փորձում ենք վեր կանգնել էդ դաշտից նույնիսկ մեր հասցեին՝ ընդհուպ վարչապետի մակարդակով հնչեցրած բազմաթիվ վիրավորանքների, զրպարտությունների դեպքում: Մենք փորձում ենք քաղաքական բանավեճը բերել գաղափարների դաշտ»,- Factor TV-ի եթերում ասել է պատգամավորը: «Իհարկե դա հաճախ չի հաջողվում, որովհետև երբ հետդ երկխոսողը չունի նման գաղափարներ, տեսլական, դատարկություն է ամբողջությամբ, էդ պարագայում նա ընդամենը քեզ պետք է հայհոյի, որովհետև վախենում է այն գաղափարներից, որոնց կրողը դու ես, քանի որ դա կարող է վնասել իր իշխանությանը»,- նշել է նա: Գորգիսյանի խոսքով՝ այս ողջ ընթացքում այդպես է վարվել Նիկոլ Փաշինյանը: «Նա վախենում է մեզնից, դրա համար աճեցնում է նախկին իշխանություններին՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և նրանք էլ հասկանում են, որ եթե Նիկոլ Փաշինյանի միակ այլընտրանքը լինեն, դրանով հնարավորություն կունենան մնալ ջրի երեսին… Այս փոխադարձ, միմյանց լրացնող խաղը նրանք երկուսով պասերով խաղում են»,- նկատել է Գորգիսյանը: Պատգամավորը հավելել է, որ պատրաստվում են այդ խաղը կանգնեցնել իրենց քաղաքական գաղափարներով և մոտեցումներով: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
