«Ռոբերտ Քոչարյանը հայկական ինքնիշխանության հակառակորդն է». Գագիկ Քամալյան
![]() 325 Երկուշաբթի, 08 փետրվարի, 2021 թ., 03:15 Հրապարակախոս Գագիկ Քամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առաջիկայում ռուս-ամերիկյան հարաբերություններում խոր ճգնաժամն անխուսափելի է դառնում։ Ամերիկյան կողմը կրկին գլոբալ խաղացնողի ու վերահսկողի իր ֆունկցիաներն ուզում է հաստատել, իսկ պուտինյան Ռուսաստանը գնալով ավելի զգայուն է դառնում իր ազդեցության գոտիների մասով և նրա շուրջ օղակն սկսում է սեղմվել։ Այո՛, Արցախում Պուտինը կարծես թե խաղաց իր համար հաղթական պարտիա, բայց խորքային առումով օրեցօր ավելի անհավասարակշիռ դարձող դիկտատորի խաղացրած այս պարտիայի ապագան շատ մշուշոտ է, և սա շատ լավ հասկանում են ռուսական կայսրության ռազմաքաղաքական ազդեցություններին տիրապետող հնաբնակները, և ես վստահ եմ, որ նրանցից շատերը շատ լավ հասկանում են, որ ինչքան էլ Արցախում ռուսական զորքեր տեղավորվեցին, միևնույնն է, ստատուս քվոյի խախտումը շատ հնարավոր է քաղաքական ազդեցությունների առումով՝ հատկապես Բաքվի մասով գնալով նվազի... Հարգելի՛ ընթերցողներ, այսպիսի գեոպոլիտիկ խմորումները հերթական մարտահրավերն է լինելու հայկական պետականության համար։ Ահա սա է պատճառներից մեկը, որ տեղական էմիսարները կրկին ակտիվացնում են Ռուսաստանի հետ ինտեգրվելու քարոզչական օրակարգերը, որը ոչ թե միայն հարված է հասցնում գործող իշխանությանը, այլ այդ իշխանությունից անկախ, նաև պետական սուվերենության վերջին փշուրներին։ Բոլորս էլ գիտենք, որ Ռոբերտ Քոչարյանը հայկական ինքնիշխանության գաղափարական հակառակորդն է, և նրա ցանկացած հայտարարություն, հենց այս ելակետից պետք է նայել, և անկախ նրանից, թե նրա անձը հասարակության կողմից ինչպես է ընկալվում, միևնույնն է, այդ ամենի հանդեպ պետք է լինել չափազանց զգույշ և դիմադրողականություն ցույց տալու մեծ գիտակցումով։ Հենց այնպես չի անընդհատ շահարկվում Ռուսաստանի հետ խոր բարեկամական կապեր հաստատելու մասին պրովոկացիոն խոսակցությունները, և ռուսահայ օլիգարխիայի ու տեղացի էմիսարների նպատակը Հայաստանին գեոպոլիտիկ ընտրության առջև կանգնացնելն է։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
