Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Կպարտվեի՞նք, եթե 30 տարի բոլորը վճարեին հարկերը ու երկիրը չթալանվեր»․ Դ․ Իոաննիսյան

«Կպարտվեի՞նք, եթե 30 տարի բոլորը վճարեին հարկերը ու երկիրը չթալանվեր»․ Դ․ Իոաննիսյան
220
Երկուշաբթի, 08 փետրվարի, 2021 թ., 17:40

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրել է. «Մեկը կա, Քելբաջարում (մայրուղու վրա) անվճար հող էր ստացել, վրան եկամտաբեր ռեստորան սարքել, բայց հարկերը չէր վճարում:
Հարց. այդ մարդը մեղավոր չի՞, որ մենք պարտվեցինք ու իր ռեստորանը մնաց ադրբեջանցիքին:
Եվ ևս մի հարց. արդյո՞ք մենք կպարտվեի՞նք, եթե 30 տարի բոլորը վճարեին հարկերը ու երկիրը չթալանվեր»։