Գազի ներկրման ծավալները Հայաստան ավելացել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստան գազի ներկրման ծավալները մեկ տարվա ընթացքում ավելացել են: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ «մայրուղային խողովակաշարային» բեռնափոխադրումների ծավալները աճել են 1.8 տոկոսով: Ավելին՝ բեռնափոխադրումների այս տեսակի դեպքում պաշտոնական վիճակագրությունն արտահանման և ներկրման տարանջատում չի անում, քանի որ ընդհանուր խոսքը միայն ներկրման մասին է, և այն էլ՝ կոնկրետ մեկ տեսակի ապրանքի գազ: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ գազի ներկրումը Հայաստան անցյալ տարի, 2019 թվականի համեմատ, թեկուզ չնչին, բայց ավելացել է:
Մյուս կողմից՝ պաշտոնական տվյալներով՝ անցյալ տարի Հայաստանում բեռնափոխադրումների ծավալների չնչին աճ է արձանագրվել: Ընդհանուր բեռնափոխադրումները, 2019-ի համեմատ, աճել են 0.7 տոկոսով և կազմել 14 մլն 822 հազար տոննա:
Բեռների արտահանումը նվազել է 14.4 տոկոսով, ներմուծումը՝ 15.1 տոկոսով, փոխարենը 10.6 տոկոսով աճել է երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

«Շուկայում ցեմենտի հասանելիության խնդիր կա»․ Սարգիս Տեր-Եսայան
4415:30
«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից հեռացրել են «Մուլտի գրուպ»-ի տարբերանշանը
172Երեկ, 17:36
Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
70018.09.2026, 19:48
«Ռուսաստանն ունի գազի՝ աշխարհում ամենամեծ պաշարները». Պուտին
71818.09.2026, 18:25
«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
47617.09.2026, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
42817.09.2026, 15:12
«150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին»․ Մանուկ Սուքիասյան
44216.09.2026, 17:00
«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
44016.09.2026, 16:54