Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Նախագծի ընդունումը հնարավորություն կտա կոնկրետ չափանիշների հիման վրա գույքագրել չօգտագործվող գյուղատնտեսական հողերը». Արման Խոջոյան

«Նախագծի ընդունումը հնարավորություն կտա կոնկրետ չափանիշների հիման վրա գույքագրել չօգտագործվող գյուղատնտեսական հողերը». Արման Խոջոյան
326
Չորեքշաբթի, 10 փետրվարի, 2021 թ., 12:35

ԱԺ-ը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց «Հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները:

«Ներկայումս ՀՀ գրեթե բոլոր մարզերում առկա են գյուղատնտեսական նշանակության հողերի չմշակման, ոչ նպատակային և անարդյունավետ օգտագործման բազմաթիվ դեպքեր»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը՝ նշելով, որ, սակայն ոչ մի իրավական ակտով սահմանված չեն գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները և դրանց հաշվառման կարգը, որն էլ իր հերթին, ըստ փոխնախարարի, խոչընդոտ է հանդիսանում չօգտագործվող հողերը շրջանառության մեջ ներգրավելու համար արդյունավետ քաղաքականություն մշակելու հարցում:

«Սույն նախագծի և դրանից բխող կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա կոնկրետ չափանիշների հիման վրա գույքագրել չօգտագործվող հողերը, չօգտագործման օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները բացահայտել և փաստահեն տվյալների հիման վրա վարել գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետ օգտագործման քաղաքականություն և խթանել ներդրումային գործունեությունը»,- հավելեց Խոջոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

«Առաջարկում ենք գույքագրել չօգտագործվող գյուղատնտեսական հողերը». Արման Խոջոյան