Ասկերանի ավելի քան 2 հազ. հա տարածք ոռոգելի կդառնա. Կարկառի գետի վրա հանգույց է կառուցվելու
399 Հինգշաբթի, 11 փետրվարի, 2021 թ., 21:55 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 11-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված ոռոգման ծրագրերի քննարկմանը: Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Արցախի ղեկավարը նշել է, որ հետպատերազմյան իրավիճակի հաղթահարմանն ուղղված սոցիալական ծրագրերին զուգահեռ պետք է մեծ թափով սկսել կյանքի կոչել տնտեսական մի շարք նախագծեր: «Ճգնաժամային իրավիճակի արագ հաղթահարման համար կառավարությունը ենթակառուցվածքների վերականգնման և սոցիալական ծրագրերի իրականացման ուղղությամբ բավարար ջանքեր է գործադրում: Սակայն ժամանակն է նաև զուգահեռաբար քայլեր ձեռնարկել տնտեսության զարգացման ուղղությամբ: Այդ համատեքստում գյուղատնտեսությունը շարունակելու է գերիշխող մնալ մեր տնտեսական քաղաքականության մեջ, և հողատարածքների ոռոգման նպատակով առաջիկա ամիսներին կմեկնարկեն մեծածավալ ծրագրեր»,- ասել է նախագահը: «Խորհրդակցության ընթացքում նախագահին է ներկայացվել Կարկառ գետի գլխավոր հանգույցի կառուցման նախագիծը: Ըստ նախատեսվածի՝ ծրագրի շահագործման արդյունքում Ասկերանի շրջանի վերին և ներքին ենթաշրջաններում ինքնահոս և մեխանիկական եղանակով ոռոգովի կդառնա ավելի քան երկու հազար հեկտար հողատարածք: Լսելով մասնագետների և ծրագրի պատասխանատուների կարծիքները՝ Հանրապետության նախագահը հավանություն է տվել նախագծին և հանձնարարել մեկնարկային աշխատանքները սկսել ողջամիտ ժամկետներում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև Արցախի Հանրապետության այլ հատվածներում նախատեսվող ոռոգման ծրագրերին առնչվող հարցեր: Մասնավորապես, ընդգծվել է Հիլիսի ջրամբարի կառուցման, Մարտունու շրջանի Բերդաշենի ենթաշրջանի և Մարտակերտի շրջանի ցածրադիր հողատարածքների ոռոգման ծրագրերի աշխատանքները սեղմ ժամկետներում սկսելու կարևորությունը: |
Ռուսաստանի Բանկը «ԵԱՏՄ 10-ամյակ» արծաթե հուշադրամ է թողարկել
263Երեկ, 15:30Թրամփի խորհրդականները քննարկում են պատժամիջոցների սահմանումը երկրների դեմ, որոնք կհրաժարվեն դոլարից․ #Bloomberg
495Երեկ, 09:36«Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպի» զարգացման շուրջ». Վահե Դավթյան
24425.04.2024, 16:54«Դրական եմ վերաբերվում». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
31525.04.2024, 14:06«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև
27425.04.2024, 12:18«Հենց խոսում ենք կրիպտոարժույթների մասին, պետական ինստիտուտները խուճապային նամակներ են գրում». վարչապետ
21625.04.2024, 11:48«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
24125.04.2024, 09:36«Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն». Ալիև
41822.04.2024, 22:54