Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Եթե սա չանենք, կորցնելու ենք հարյուրավոր միլիարդներ և 100 հազարավոր կյանքեր». Նարեկ Սարգսյան

«Եթե սա չանենք, կորցնելու ենք հարյուրավոր միլիարդներ և 100 հազարավոր կյանքեր». Նարեկ Սարգսյան
348
Շաբաթ, 13 փետրվարի, 2021 թ., 22:10

Ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Այսօր թշնամին ավարտեց իր զորավարժությունները... Կարսի կողմից... թշնամին... ու ցնցեց Երևանը»: Ես որ Նազենի Հովհաննիսյանի ստատուսից չգժվեմ, լավ կլինի:
Նազենի Հովհաննիսյանի լոգիկայով՝ Թուրքիան Կարսի կողմից զորավարժություն արեց, արդյունքում՝ երկրաշարժ Երևանում: Դրանից առաջ Ադրբեջանն էր հարձակվել, արդյունքում՝ երկրաշարժ Շորժայում: 1988-ի երկրաշարժն էլ պատահական չէր: Երևի ռուսների արածն էր...
Հետաքրքիր է՝ մի երկու տարի առաջվա Վանի երկրաշարժը (զոհերով, ավերածություններով) ո՞ւմ պատճառով էր:
Էս հիվանդագին մտքերի լոգիկան հետևյալն է. Եթե բնական աղետ է Հայաստանում, մեղավորը թուրքերն են: Իսկ եթե բնական աղետ է Թուրքիայում, աստված պատժում է թուրքերին: Ու էս կերպ տրամաբանող մարդիկ հանրության մեջ կարծիք ձևավորող են:
Վստահ եմ, որ եթե Մեղրիի մոտ մի հատ թեթևի մեջ երկրաշարժ լինի, դա հաստատ պարսկական փղերի ոտնաձայների արձագանքն է լինելու դարերի խորքից...:
Իսկ եթե լուրջ, իմացեք մի բան. Գառնիում 340 տարի առաջ՝ 1679 թվին եղել է հզոր երկրաշարժ, որը վաղ թե ուշ կրկնվելու է: Այդ երկրաշարժից է քանդվել Գառնու տաճարը, Երևանի գրեթե բոլոր եկեղեցիները և մզկիթները: Քանաքեռ գյուղում միայն հազարից ավելի զոհ է եղել: Եթե այսօր այդ երկրաշարժը կրկնվի՝ Երևանից բան չի մնալու: Շենքերի մեծ մասը փլվելու են. Ունենալու ենք 300.000-ից ավելի զոհ, միլիոնից ավելի անտուն մարդ: Ուրեմն պիտի պատրաստվել. նոր կառուցվող շենքերի սեյսմիկ պահանջները խստացնել, հին շենքերի սեյսմիկ վիճակը՝ բարելավել: Դա ավելի թանկ է, քան՝ Հայաստանի մեկ տարվա բյուջեն: Դա տասնյակ միլիարդներ արժեցող ծրագիր է: Բայց եթե չանենք, կորցնելու ենք հարյուրավոր միլիարդներ և 100 հազարավոր կյանքեր: Այդ գործը հնարավոր է անել 10-20 կամ 30 տարվա ընթացքում: Էդքան ժամանակ, հավանաբար, ունենք: Պիտի դիմել միջազգային գործընկերներին և աջակցություն խնդրել: Անհնար է, որ չօգնեն: Եթե չանենք, հաստատ թուրքերը մեղավոր չեն լինելու»: