«Այս երկու բևեռների տեղապտույտը գնալով վտանգավոր է դառնում մեր պետականության գոյության համար». Բաբաջանյան
![]() 310 Կիրակի, 14 փետրվարի, 2021 թ., 23:05 Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կես միլիարդ դրամ պետական փողի հափշտակության կատարումը կազմակերպելու համար մեղադրվող նախագահի պաշտոն զբաղեցրած անձը հարցազրույց է տալիս․․․ Անկարող, երկչոտ ու ամբարտավան իշխանության ու ինքզինք ընդդիմություն հռչակած մաֆիական և ահաբեկչական հակումներ ու անցյալ ունեցող կիսագողական, քրեաօլիգարխիկ հակապետական այս երկու բևեռների տեղապտույտը գնալով վտանգավոր է դառնում մեր պետականության գոյության համար։ Այս իրավիճակում Հայաստանի հանրությունն ունի ոչ թե արտահերթ ընտրության պահանջարկ, այլ առհասարակ ընտրության պահանջարկ: Ընտրությունը հանրային, պետական օգտակարության ամբողջական նշանակություն է ստանում, երբ ձեռք է բերում բովանդակային հատկանիշներ։ Հենց այս իմաստով՝ ընտրությունը խորքային առումով պետք է նշանակի նախևառաջ նորություն: Հայաստանի քաղաքացիները քաղաքական բոլոր ուժերից պետք է պահանջեն նորություն, գաղափարական, ծրագրային նորարարություն: Նոր սերնդի, արդիական ժամանակների պատերազմներում ազգերը, պետությունները, ժողովուրդներն ու հասարակություններն զիջում, նահանջում են այն բանից հետո և այն պատճառով, որ զիջում են նոր սերնդի քաղաքականության ասպարեզում»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
