Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Թուրքական լիրան վերջին 6 ամսվա ամենացածր փոխարժեքն է սահմանել դոլարի նկատմամբ

Թուրքական լիրան վերջին 6 ամսվա ամենացածր փոխարժեքն է սահմանել դոլարի նկատմամբ
223
Երկուշաբթի, 15 փետրվարի, 2021 թ., 15:10

Թուրքական ազգային արժույթը՝ լիրան, չնայած 2020թ. չորրորդ եռամսյակում օրեցօր արժեզրկվող պատմական ռեկորդներին, վերջին շրջանում սկսել է բարելավել իր դիրքերը ամերիկյան դոլարի նկատմամբ։

Արժևորման միտում նկատվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «Տնտեսության մեջ նոր հեղափոխություն» հայտարարությունից, ինչպես նաև կենտրոնական բանկի՝ փոխարժեքի շուկայում լիրայի դիրքերն ամրապնդելու ուղղությամբ որոշ միջամտություններ անելու մասին հայտարարությունից հետո։ Lիրայի դիրքերը վերջին մեկ շաբաթում բարելավվել են:

2020թ. նոյեմբերին 1 դոլարի նկատմամբ սահմանված 8.58 լիրա փոխարժեքից հետո, որը լիրայի պատմական հակառեկորդն էր, այս շաբաթ սահմանվել է վերջին 6 ամսվա ամենացածր փոխարժեքը՝ 6.9979:

Թուրքիայի կենտրոնական բանկը նոր դրամական քաղաքականության ֆոնին նախատեսում է 2023թ. 1 դոլարի նկատմամբ սահմանվող փոխարժեքը հասցնել 5 լիրայի, այս մաիսն գրում է Ermenihaber-ը: