Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Հերթական հաղթանակը դատարանում՝ «կինոյի սցենարով»». Ռուբեն Հայրապետյան

«Հերթական հաղթանակը դատարանում՝ «կինոյի սցենարով»». Ռուբեն Հայրապետյան
193
Երկուշաբթի, 15 փետրվարի, 2021 թ., 20:50

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին ԺՊ Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերթական հաղթանակը դատարանում՝ «կինոյի սցենարով»
Եվ այսպես…
Դատարանը վճռել է, որ ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ-ն, որը ժամանակին անսպասելիորեն իրավապահ մարմիններին հանձնած փաստաթղթում ինձ անհիմն կերպով մեղադրել էր օրենքի խախտմամբ աշխատակցին պարգևատրելու մեջ, ՀԵՆՑ ՆՈւՅՆ աշխատակցին մի քանի ամիս անց ապօրինաբար է ազատել աշխատանքից (հաստիքի ձևական փոփոխության հիմքով): Վերջինս դատարանի որոշմամբ վերականգնվում է իր պաշտոնում, իսկ համալսարանից հօգուտ աշխատակցի բռնագանձվում է ավելի քան 4 մլն դրամ: Համալսարանի ղեկավարի ապօրինության հատուցումը, ցավոք, կատարվելու է ուսանողների վարձերի հաշվին…
Ավելի կարևորի մասին՝ շուտով:
Շարունակե՛ք այդպես, տեսնենք՝ ուր եք հասնելու»: