Յուրի Խաչատուրովի առողջական վիճակը վատթարացել է. ժամանել է շտապօգնություն
![]() 327 Երեքշաբթի, 16 փետրվարի, 2021 թ., 15:25 Այսօր՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ընդմիջումից հետո դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ ընդմիջման ընթացքում տեղեկություններ են ստացվել Յուրի Խաչատուրովի առողջական վիճակի վատթարացման մասին. հրավիրվել է շտապօգնություն: Այնուհետև դատավորը, դիմելով Խաչատուրովին, հետաքրքվեց նրա առողջական վիճակի մասին և հարցրեց՝ արդյոք կկարողանա շարունակել մասնակցել դատական նիստին: «Հաշվի առնելով, որ այդպիսի տեղեկություններ ստացվել են նաև շտապօգնության բժշկի կողմից, դատարանը գտնում է, որ նման պայմաններում հնարավոր չէ շարունակել դատական նիստը և որոշում է հետաձգել»,- Խաչատուրովին լսելուց հետո հայտարարեց Աննա Դանիբեկյանը: Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, դիմելով դատավորին, խնդրեց հաջորդ նիստի օրը տեղափոխել մեկ ուրիշ օր, քանի որ հաջորդ երեքշաբթի, պաշտպանի խոսքով, վերաքննիչ քրեական դատարանում նախապես նշանակված դատական նիստ ունի: Դատավորը նկատեց, որ կարող էին դատարանին դիմել դատական նիստը հետաձգելու միջնորդությամբ, և դատարանը պաշտպանի դատական նիստը այլ օր տեղափոխելու հիմնավորումը համարեց ոչ հիմնավոր և փոփոխման չենթարկեց՝ հաջորդ դատական նիստը նշանակելով փետրվարի 23-ին՝ ժամը 13:00-ին: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
