ՊՆ-ն պարզաբանումը՝ պատերազմի մասնակիցների զինգրքույկներում համապատասխան գրառումների կատարման առնչությամբ
![]() 347 Երեքշաբթի, 16 փետրվարի, 2021 թ., 20:25 Սեպտեմբերի 27-ին սանձազերծված մարտական գործողությունների մասնակիցների զինգրքույկներում համապատասխան գրառումների կատարման առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է․ 1․ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տեղի ունեցած մարտական գործողություններին մասնակցած և գործողությունների ավարտից հետո մարտական հերթապահության ընդգրկված զինծառայողների, զորահավաքային զորակոչով զորակոչված (կամ՝ այլ ընթացակարգերով զինվորական ծառայության ներգրավված) անձնակազմի զինգրքույկներում (7-րդ էջի 16-րդ սյունակ, նոր նմուշի զինգրքույկներում՝ 7-րդ էջի 12-րդ սյունակ), ինչպես նաև պարտադիր ժամկետային զինծառայողների հաշվեծառայողական քարտերում և «Հայրենիքի պաշտպանի անհատական գրքույկներում» կատարվում է համապատասխան գրառում, օրինակ՝ «27.10.2020 թ.-ից մինչև 09.11.2020 թ. մասնակցել է մարտական գործողություններին N 00000 զորամասի կազմում՝ որպես գնդացրորդ», կնքվում է զորամասի զինանշանային կնիքով:2․ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումները համապատասխան զորամասերից անհրաժեշտ հիմքերի (գրություն, զորամասի հրամանատարի հրամանի քաղվածք) առկայության դեպքում քաղաքացիների զինգրքույկներում կատարում են համապատասխան գրառումը՝ կնքելով զինվորական կոմիսարիատի կնիքով։ 3․ Զորամասերից առաքված հրամանների քաղվածքներում չներառված անձնակազմի կողմից տարածքային ստորաբաժանումներ (զինկոմիսարիատ) դիմելու դեպքում գրավոր հարցում է կատարվում համապատասխան զորամասեր՝ նրանց վերաբերյալ տվյալները ճշտելու նպատակով։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
