«Վտանգված է մեր հայրենիքի անկախությունը». Արման Բաբաջանյան
![]() 160 Չորեքշաբթի, 17 փետրվարի, 2021 թ., 18:00 Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հուսամ՝ Արցախում առնվազն որոշ ողջամիտ շրջանակներ մնացել են և հասկանում են, որ ռուսաց լեզվին պետական կարգավիճակ շնորհելն անշրջելի գործընթաց է, որն ամենևին լեզվի մասին չէ: Նախագիծն Արցախը, արցախյան վերջնական կարգավորման գործընթացը, Արցախի շուրջ զարգացումների բոլոր հեռանկարները ռուսական ուղեծրում հավերժացնելու, Արցախի կարգավիճակի հարցը բացառապես ռուսական բարեհաճությանը հանձնելու մեր հայրենիքի արցախյան հատվածի ապագայի դեմ ակտ է: Օրենքի սույն նախագիծը շատ քիչ է առնչվում Արցախին: Սա ուղերձ է Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստանին և մեր ընդհանուր ապագային: Սա ուղերձ է Արցախի կայուն և երկարատև խաղաղության հասնելու գլոբալ ջանքերին, ԵԱՀԿ Մինսկի խմբին և համանախագահությանը: Այս պայմաններում Մինսկի խումբը որոշ ժամանակ ևս կշարունակի գոյություն ունենալ, տեսակապի միջոցով հանդիպել ՀՀ և Ադրբեջանի պաշտոնյաների հետ, ապա հարցը սահուն կերպով կտեղափոխվի Մոսկվա՝ ռուս-թուրքական բարձր մակարդակի քննարկումների օրակարգ: Օրեր առաջ այդ երկրի նախկին նախագահ, նախկին վարչապետ, Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Մեդվեդևը հայտնել էր, որ Մոսկվան Արցախի հարցի հետ կապված դետալները Թուրքիային իրազեկելու, նրա հետ քննարկելու անխուսափելի անհրաժեշտություն է տեսնում: Վտանգված է մեր հայրենիքի անկախությունը և սույն նախաձեռնությունն ահազանգ է արցախյան և հայաստանյան այն բոլոր քաղաքական ուժերին ում համար Արցախի և Հայաստանի ինքնիշխան, միասնական, ժողովրդավարական, արժանապատիվ ապագան այլընտրանք չունի»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
