«Դուք արդեն գոռգոռում եք». Էդմոն Մարուքյանը՝ լրագրողին
![]() 187 Չորեքշաբթի, 17 փետրվարի, 2021 թ., 13:05 Այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, դիտարկմանը, թե Էդմոն Մարուքյանը, Սերժ Սարգսյանի հարցազրույցին անդրադառնալով, զարմանք է հայտնել, որ եթե 5-7 շրջանները պետք է վերադարձվեին Ադրբեջանին, ինչու էին որոշ շրջաններում զարգացնում ենթակառուցվածքները, ԼՀԿ ղեկավարն ասաց, որ ինքը ենթակառուցվածքները նկատի չի ունեցել: Հարցին, թե 30 տարի մարդիկ ինչ պայմաններում պետք է ապրեին, Մարուքյանը պատասխանեց, որ լրագրողը մանիպուլացնում է իր խոսքերը: Անդրադառնալով ներդրումներին՝ Էդմոն Մարուքյանն ասաց. «Ես կողմ էի ներդրումներին, հիմա էլ եմ կողմ, եթե չպիտի տային Ադրբեջանին»: «Մարդիկ ասում են՝ բանակցում էին, որ տային, ես էլ ասում եմ, որ էդպես է, ուրեմն պետք է այդ ուղղությամբ աշխատանք տարվեր, ոչ թե բոլորիս պատրաստեին չտալուն, հետո էդ գաղտնիքը բացեին, ասեին՝ բոլորս էլ ուզում էինք տայինք»,- նկատեց ԼՀԿ ղեկավարը, որից հետո, լրագրողի արձագանքին ի պատասխան, ասաց՝ դուք արդեն գոռգոռում եք: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
