Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Իսկ եթե ռուս խաղաղապահները գային և հենց՝ որպես խաղաղապահներ, պահպանեի՞ն խաղաղությունը». Ս. Ասլիկյան

«Իսկ եթե ռուս խաղաղապահները գային և հենց՝ որպես խաղաղապահներ, պահպանեի՞ն խաղաղությունը». Ս. Ասլիկյան
370
Հինգշաբթի, 18 փետրվարի, 2021 թ., 01:05

Սասնա ծռերի համակիր Սամվել Ասլիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասում են, որ եթե ռուսերենը պաշտոնական լեզու չդառնար Արցախում, ապա թուրքերենը կլիներ։
Իսկ եթե ռուս խաղաղապահները գային և հենց որպես խաղաղապահներ, պահպանեին խաղաղությունը՝ կանգնած լինելով միայն սահմանագծում, իսկ այն տարածքներում, որոնք մնացել են հայկական վերահսկողության տակ, մնար միայն մեկ պաշտոնական լեզու ՝ հայերենը։
Տարբերակ ա, չէ՞:
ՉԷ... Ձեր համար տարբերակ չի: Դուք «կամ»-ի ու «կամ» երկընտրանքի արանքը մեռնելու կողմնակիցն եք»: