Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Ինչպես քաղաքականությունից են հեռու, այնպես էլ՝ ինքնապաշտպանության բնազդից». Ստ. Դանիելյան

«Ինչպես քաղաքականությունից են հեռու, այնպես էլ՝ ինքնապաշտպանության բնազդից». Ստ. Դանիելյան
167
Չորեքշաբթի, 17 փետրվարի, 2021 թ., 23:15

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տարօրինակ մարդիկ են քայլականները, սպառնում են, որ թավիշից կհրաժարվեն, այսինքն, օրենքներն ու դատական համակարգը շրջանցելով՝ իրենց չընդունողների հանդեպ անօրինական ուժ կկիրառեն։
Մի կողմ դնենք ժողովրդական հայտնի իմաստությունը, որ կծան շունը չի հաչում, այլ փորձենք հասկանալ այդ երևույթը։
Տղաներն ու աղջիկներն իրականությունը վատ են հասկանում, կամ վախի ազդեցության տակ ինքնապաշտպանության սխալ մարտավարություն են ընտրել։ Իրենց շահերից է բխում, որ ճիշտ հակառակ հռետորաբանությունը կիրառեն, այսինքն, խոսեն օրենքի լեզվով, որովհետև մոտ ժամանակներն օրենքներն են կարող իրենց ինչ-որ կերպ պաշտպանել։ Թավիշի իրական շահառուներն այսօր իրենք են։ Պետք է երազեն, որ իրենց հանդեպ օրենք կիրառվի, այլ ոչ թե թավիշի հակառակը։
Ինչպես քաղաքականությունից են հեռու, այնպես էլ ինքնապաշտպանության բնազդից։
Չեն հասկանում, որ իրենք արդեն ժամկետանց են, արդեն որևէ բանի համար պիտանի չեն ու որքան երկար են մնում, այնքան ավելի է մեծանում իրենցից ազատվելու պահանջը։ Պետք է երազեն, որ իրենց ոչ թե վառարանը գցեն, այլ մակուլատուրայի արտադրամաս՝ վերապատրաստվելու»: