«Պատերազմի ժամանակ զինվորների անձնազոհությունից առավել պահանջվում է երկրի ղեկավարի անձնազոհությունը». Սարո Սարոյան
![]() 262 Չորեքշաբթի, 17 փետրվարի, 2021 թ., 23:40 Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ղարաբաղյան երկրորդ պատերազմում զինվորը չի պարտվել, պարտվել է տգետ ու անկամ քաղաքական գործիչը։ Այսօր քաղաքական գործչի մարմնացումը Նիկոլն է, երեկ Սերժն էր, դրա նախորդ օրը Ռոբերտն էր, իսկ դրանից առաջ Լեւոնը։ Օտար ղեկավարներն առաջին հերթին պետության առաջին դեմքի անձնային որակներով ու մտածողության կերպով են պատկերացում կազմում պետականաստեղծ ազգի քաղաքական որակների ու մտածողության մասին։ Մեր քաղաքական ընթացքը եղել է վախկոտ շրջահայացությունից դեպի գավառական ինքնահավանություն, ապա դեպի անկուշտ նյութապաշտություն, իսկ վերջում դեպի դատարկախոս ստահակություն շարժվելը։ Նայեք քաղաքական գործիչների որակներին ու կտեսնեք երկրի ապագան։ Իսկ եթե նույն այդ գործիչների մոտ չհայտնաբերեք հատկապես անձնազոհության որեւէ նշույլ, ապա այդ պետությունն ապագա ունենալ չի կարող։ Պատերազմի ժամանակ զինվորների անձնազոհությունից առավել պահանջվում է երկրի ղեկավարի անձնազոհությունը։ Հենց նրա այդ որակն է այն երաշխիքը, որ երկիրը պատերազմի ժամանակ կապիտուլյացիայի չի ենթարկվի, քանզի նման վերջնարդյունքի դեպքում պետության ղեկավարը կամքի ու նվիրվածության շնորհիվ եւ հանուն արժանապատվության ինքնասպանություն կգործի։ Մենք պարտվել ենք, որովհետեւ մեր քաղաքական գործիչներն են պատեհապաշտ ու թուլամորթ։ Զինվորի ու բանակում չծառայած քաղաքական գործչի միջեւ մի մեծ վիհ է գոյացել։ Այս երկրի կարեւորագույն խնդիրներից մեկը դա է»։ |

«Վերջում պաշտոնյաները կստորագրեն անորակ փոսալցման աշխատանքների ավարտական ակտերի տակ»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
2711:42
Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
10710:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
10710:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
9410:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
7509:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
10309:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
11509:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
10509:06
