«Ազգային դպրոցի միջոցով պետք է ունենանք հայրենաճանաչ, հայրենատեր սերունդ». Կարին Տոնոյան
![]() 639 Հինգշաբթի, 18 փետրվարի, 2021 թ., 00:40 «Մենք ստեղծել էինք հայրենապաշտ և կառուցող հասարակության վերնախավ, և դրա արդյունքում մենք Արցախն ազատագրեցինք, բայց ազատագրումից հետո 30 տարի մենք պարզապես քայքայեցինք և փչացրինք ամեն ինչ»,- «Լրատվական ռադիոյի» եթերում ասել է «Հայ-ասպետ» կրթադաստիարակչական, բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը՝ հավելելով, որ մենք բախվել ենք մի իրականության, «երբ պատեհապաշտ, պատահականության արդյունք մարդիկ եկան իշխանության, դառնալով արտաքին ուժերի գործիք, երկիրը տարան կործանման»: Ըստ Կարին Տոնոյանի կա հրամայական՝ ստեղծելու ազգային դպրոց, որը կլինի հզոր Հայաստանի երաշխիքը: «Դու պետք է ունենաս հայրենաճանաչ, հայրենատեր, հայրենիքով ապրող, իրեն իսկ անձամբ հայրենիք համարող սերունդ, որը միայն կարող է տալ ազգային հատուկ դպրոցը. դա չի կարող տալ հանրակրթությունը, որովհետև այն ինչը շատ է, թույլ է, ինչպես գույնը, երբ ջրով բացում ես, թուլանում է»,- ասել է Տոնոյանը՝ մատնանշելով, որ նման դպրոնցները պետք է լինեն ամենաշատը 3-ը, որը պետք է ազգային ծրագրով կրթի, ըստ Տոնոյանի, վաղվա ազգային վերնախավին: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
