Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Վարչակազմի քիմքին հաճո նոր «ՖԼԵՇ»-ի ստեղծման ծրագրերը կարող ենք ձախողված համարել». Վահե Դավթյան

«Վարչակազմի քիմքին հաճո նոր «ՖԼԵՇ»-ի ստեղծման ծրագրերը կարող ենք ձախողված համարել». Վահե Դավթյան
278
Ուրբաթ, 19 փետրվարի, 2021 թ., 00:15

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, էներգետիկ մասնագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խաչատուր Սուքիասյանին պատկանող «ՍԻԼ»-ը գնել է Հայաստանի նավթամթերքի շուկայի հնաբնակ RUN OIL ընկերությունը:
Հաշվի առնելով այն, որ Սուքիասյանը հանդիսանում է գործող վարչակազմի ֆավորիտը, ակնհայտ է, որ գործարքը երկարաժամկետ ու բավականին հավակնոտ նպատակներ է հետապնդում: Այդ նպատակներից, թերևս, ամենակարևորը հայաստանյան նավթամթերքի շուկայում առանցքային ներկրողի կարգավիճակում կայանալն է՝ իջեցնելով նախկին իշխանությունների հետ ուղիղ աֆիլացման մեջ մեղադրվող «ՖԼԵՇ»-ի ու City Petrol Service-ի կշիռն ու ազդեցությունը:
Գործարքի կողմերը, սակայն, մի բան չեն հաշվարկել: Հայաստանում սպասվող իշխանափոխությունից հետո բոլոր քաղաքական պայմանավորվածությունները հօդս են ցնդելու: Արդյունքում «ՍԻԼ»-ի կողմից ձեռքբերված RUN OIL-ը, լավագույն դեպքում, դիրքավորվելու է որպես երկրորդական նշանակության ներկրող կամ էլ պարզապես որպես բենզալցակայանների ցանց՝ միաժամանակ զբաղվելով նաև «Գազպրոմնեֆտի» շարժիչային յուղի ու հակասառեցման հեղուկի վաճառքով:
Վատ չէ, իհարկե: «ՍԻԼ»-ն ընդլայնվում է, դիվերսիֆիկացնում է բիզնեսը:
Պարզ է, սակայն, որ վարչակազմի քիմքին հաճո նոր «ՖԼԵՇ»-ի ստեղծման ծրագրերն ի սկզբանե կարող ենք ձախողված համարել»: