Բանտից դուրս եկած մարդասպանը մոգություն սովորեցնելու պատրվակով գայթակղել է դեռահասներին

Մերձմոսկովյան Դոլգոպրուդնի քաղաքում ձերբակալել են մանկապիղծին, որը դեռահասներին հավաքագրել է «մոգության դպրոցում» և բռնաբարել նրանց: Սերգեյ Պ-ն բանտից վաղաժամկետ դուրս գալուց անմիջապես հետո ստեղծել է «երիտասարդ հրաշագործների» համար թեմատիկ կայք։ Ազատազրկման մեջ նա հայտնվել է սպանության և թմրանյութերի շրջանառության համար:
Տղամարդուն ձերբակալել են զոհերից մեկի ցուցմունքից հետո: 14-ամյա Ալեքսեյը (անունը փոխված է) կարդացել է «մոգության դպրոցի» մասին և գրել Սերգեյին: Դեռահասին այդ թեման հոգեհարազատ է եղել, քանի որ նրա մայրն իրեն էքստրասենս է համարում։ Նա որոշել է իր մեջ ևս բացահայտել «մոգական տաղանդը». Սերգեյը դպրոցականին խոստացել է, որ իր բոլոր ցանկությունները կիրականանան, եթե նա անցնի «նախաձեռնման ծեսը»: Լյոշան համաձայնել է։
Սարսափելի «ծիսակատարությունը» տեղի է ունեցել հունվարի 2-ին Դոլգոպրուդնիի մոտ գտնվող անտառում։ «Մոգը» դեռահասին տարել է ամայի մի տեղ, հրամայել մերկանալ և ձեռքերը մեկնած պառկել ձյան վրա։ Այնուհետև նա փայտով հարվածել է երեխայի կրծքավանդակին և մեջքին՝ այնքան մինչև արյուն գա։ Սակայն այսքանով չի ավարտվել։ Տղամարդը տաք մոմով հնգաթև աստղի նշան է այրել տղայի որովայնի վրա, իսկ հետո բռնաբարել նրան։ Երեխան մի ամբողջ ամիս լռել է տեղի ունեցածի մասին, իսկ փետրվարի սկզբին, վերապրածի մասին պատմել մորը։
Սերգեյի դեմ քրեական գործ է հարուցվել՝ «սեռական բնույթի գործողությունների հարկադրանք» և «անչափահասի նկատմամբ սեռական բնույթի անառակաբարո գործողություններ» հոդվածներով։ Նա ձերբակալվել է մինչև մարտի 12-ը: Աշակերտի խոսքով՝ կասկածյալը սարսափելի «ծես» է կատարել նաև այլ դեռահասների նկատմամբ: Այժմ քննիչները փորձում են գտնել «մոգ»-ի մյուս զոհերին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վորոնեժում մանկապիղծը բռնաբարել է 10-ամյա աղջկա, ով դպրոց գնալու ճանապարհին է եղել: 4 օր անց հանցագործին ձերբակալել են։ Պարզվել է, որ նա նույնպես քրեական անցյալ ունի։

Խոշտանգումներ մուրճերով և ամրաններով. ՈՒԱՀԲ-ն բացահայտում է անվտանգության ուժերի պաշտպանության ներքո գտնվող ավազակախմբի կողմից կատարված վայրագությունները (տեսանյութ)
148304.11.2026, 20:18
Աննա Հակոբյանը խնդրում է իրեն լկտի հարցեր տալ (տեսանյութ)
79403.11.2026, 18:18
Նիդերլանդների վարչապետն ու նրա զուգընկերը շուտով ծնողներ կդառնան
570620.10.2026, 18:37
«Մանվել Գրիգորյանի գործը փակվեց անմեղությունն ապացուցող փաստերի հիմքով, պատկան մարմիններն ինչո՞ւ չեն հրապարակում այս փաստը». Դավիթ Ամալյան
180613.10.2026, 00:42
Հրապարակվել է տեսանյութ Flydubai ավիաընկերության ինքնաթիռից (տեսանյութ)
550030.09.2026, 21:19
Ուկրաինան կարող է օրինականացնել պո*նոարդյունաբերությունը հանուն հարկային եկամուտների. WSJ
1408506.09.2026, 23:01
Ռուսաստանի դատարանը «Հետերոսեքսուալների և ԼԳԲՏ համայնքի հավասարության համար դաշինք»-ը ճանաչել է «ծայրահեղական»
1771123.06.2026, 23:41
«Ինձ հայտնում են, որ եթե գնամ Ապարան, բռնաբարելու են». Լիա Սարգսյան (լուսանկար)
929318.05.2026, 01:12