«Թշնամին հույս ունի տոնել իր երկրորդ հաղթանակը». Նաիրի Հոխիկյան
![]() 314 Ուրբաթ, 19 փետրվարի, 2021 թ., 09:25 Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանցի հոդվածագիր Թենգիզ Աբլոտիան ծավալուն հրապարակման մեջ անդրադարձել է 2020թ․ պատերազմում դրոնների կիրառմանը՝ շեշտելով, որ այդ մեծագույն ներդրման համար Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարը դարձել է Թուրքիայի և Ադրբեջանի ազգային հերոս։ Ապա փորձելով մի քիչ էլ հերոսացնել ադրբեջանցի զինվորներին՝ հեղինակը խճճվել է հակասությունների մեջ։ 1․ Նախ դրոնների առումով Ադրբեջանը համեմատում է Իսպանիայի հետ, իսկ հայերին՝ հնագույն ացտեկների ու ինկերի քաղաքակրթության հետ՝ նշելով, թե միայն ժամանակի համար նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ իսպանացիները կարողացան տիրանալ նրանց ժառանգությանը։ 2․ Ապա 2020թ․ Հայաստանը համեմատում է 1993-ի Ադրբեջանի հետ։ Այստեղ էլ ասում է՝ ինչպես 1993-ին հայերը, այնպես էլ 2020-ին ադրբեջանցիները պայքարում էին իրենց հողերի ազատագրման համար․․․ Հոդվածում ադրբեջանցի հեղինակն այլ գաղափարներ ևս արտահայտում է, որոնցից առանձնացրել եմ հետևյալը՝ որպես յուրատեսակ ուղերձ։ Ասում է՝ դրոնները սոսկ միջոց են, որ կարողանան ժամանակավորապես հակառակորդին թաքստոց մտցնել, բայց դրա ժամանակն էլ է անցնում․․․ Ըստ ադրբեջանական տրամաբանության՝ 1994-2020թթ. ընթացքում հայ-ադրբեջանական հակամարտության մեջ կա մեկական հաղթանակ։ Թշնամին հույս ունի տոնել իր երկրորդ հաղթանակը։ Իսկ մե՞նք՝ հայերս, ի՞նչ ենք մտածում»։ |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
