Հաջորդ շաբաթ Ազգային ժողովում թեժ է լինելու. «Ժողովուրդ»
![]() 212 Ուրբաթ, 19 փետրվարի, 2021 թ., 09:55 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փետրվարի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը գալու է Ազգային ժողով: Մեր տեղեկություններով՝ այդ օրը նա հանդիպելու է Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին: Մենք տեղեկացանք, որ քննարկման թեման տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման ներկա մարտահրավերներն են հետպատերազմյան Հայաստանում: Հավելենք, որ Ազգային ժողովը մյուս շաբաթ սկսելու է մշտական հանձնաժողովների նիստերը, քանի որ արդեն մարտի 2-ին մեկնարկելու է հերթական նստաշրջանը: Իսկ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում էլ կքննարկվեն սահմանադրական օրենքներ. երկրորդ ընթերցում պետք է անցնի Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու մասին օրենքն ու Դատական օրենսգիրքը: Ընդհանուր առմամբ, խորհրդարանի հաջորդ նստաշրջանը թեժ է լինելու»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
