«Ուզում եմ հավատալ, որ այս «զավեշտը» կրում է եզակի բնույթ». Ռուբեն Մելիքյան
![]() 245 Ուրբաթ, 19 փետրվարի, 2021 թ., 10:00 Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեզ է դիմել մի քաղաքացի և ներկայացրել Շիրակի մարզի դատախազության մի խիստ «տարօրինակ» գրություն։ Ի՞նչ է տեղի ունեցել։ Քաղաքացին մի քրեական գործով ունի տուժողի կարգավիճակ և դատախազությունից պահանջում է իրեն տեղեկացնել, թե ով է տվյալ քրեական գործով «հսկող դատախազը»։ Ի պատասխան քաղաքացուն՝ տեղեկացնում են, որ այդ տվյալը հայտնելու «ԸՆԹԱՑԱԿԱՐԳ» նախատեսված չէ։ Այ քեզ բա՜ն։ Ոչ իրավաբանների համար պարզաբանեմ, որ հսկող դատախազը քրեական գործով «բողոքարկման ատյան» է: Այսինքն՝ տվյալ քրեական գործում ներգրավված յուրաքանչյուր քաղաքացի, մանավանդ տուժողը, կարող է հսկող դատախազին բողոքներ հասցեագրել, օրինակ, քննիչի որոշումների, գործողությունների կամ նույնիսկ անգործության դեմ։ Ուստի պետք է իրավունք ունենա իմանալ, թե ով է իր գործով հսկող դատախազը, որ իմանա, թե ում հասցեագրի բողոքը։ Բա էլ ի՞նչ «ընթացակարգ», ի՞նչ բան։ Կարճ ասած, եթե տուժողը հարցնում է՝ ով է իր գործով հսկող դատախազը, ապա պետք է անմիջապես նրան տեղեկացնել, ու այդ տեղեկացման համար ոչ մի «ընթացակարգի» կարիք էլ չկա։ Ուզում եմ հավատալ, որ այս «զավեշտը» կրում է եզակի բնույթ և այն շատ արագ շտկվելու է։ Իսկ եթե այնուհանդերձ սխալը կրում է համակարգային բնույթ, ապա անհրաժեշտ է շատ արագ ու «սուսուփուս» փոխել իրավակիրառական պրակտիկան։ Հ. Գ. Հուսով եմ՝ Շիրակի դատախազությունում կներդրվի «ընթացակարգերի» բացակայությանը անհարկի հղումները բացառող ընթացակարգ»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
