Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Դժվար փուլ է մոտենում». Միքայել Նահապետյան

«Դժվար փուլ է մոտենում». Միքայել Նահապետյան
345
Ուրբաթ, 19 փետրվարի, 2021 թ., 16:15

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազդակները, որ գալիս են կառավարությունից ու «Լիդիանից», թույլ են տալիս ենթադրել, որ Ամուլսարի հարցում կառավարությունում նստած մկան ոգով փոքրիկ դիկտատորները որոշում ունեն։ Էդ որոշումը կյանքի կոչելու այլ ճանապարհ, քան մեր նկատմամբ բռնի ուժ գործադրելը, գոյություն չունի ու ես ոչ մի գրամ կասկած չունեմ, որ «ժողովրդավարության բաստիոնի» գլխին կանգնած «ստրատեգները» գործի են դնելու բռնության, վարկաբեկման, մանիպուլյացիայի ու երեսպաշտության ամբողջ մեքենան։ Դժվար փուլ է մոտենում ու ես կոչ եմ անում հարցով հետաքրքրված բոլոր խմբերին՝ նախապատրաստվել երկարատև պայքարի։

Ուզում եմ միայն ասել, որ մի ժողովուրդ, որն իր հայրենիքի մի հատվածի հողի ու էդ հողի վրա ապրող մարդկանց որոշելու իրավունքի համար պատերազմել է, էդ նույն ժողովուրդն իրավունք չունի հարմարվելու հայրենիքի մյուս հատվածի հողի ու այդ հողի վրա ապրող մարդկանց որոշելու իրավունքի համար պայքարի բռնաճնշմանը։ Ու եթե պրոցեսները գնացին կանխատեսվող սցենարով, բոլորն ու հատկապես Լենա Նազարյանը պիտի մատով ցույց տան, թե կոնկրետ ում 18 տարեկան երեխայի առողջության հաշվին են ուզում իրենց կերած բողկերի հետևանքները ֆինանսապես փակել ու կոնկրետ ում 18 տարեկան երեխայի կյանքն են ուզում չարքաշ հանքափորի կյանքի վերածել։

Դուք մեզ կտեսնեք ու կճանաչեք այնպես, ինչպես երբեք չեք տեսել ու չեք ճանաչել»։