«Մարտադաշտում կռվող յուրաքանչյուր զինվոր իր վերադասի հրամանի կրողն ու կատարողն է»․ Սենոր Հասրաթյան
![]() 287 Շաբաթ, 20 փետրվարի, 2021 թ., 00:20 Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բանակը պետք է դիտարկել ոչ միայն որպես ժամանակակից գերճշգրիտ զինատեսակներով ու տիեզերական կողմնորոշիչներով հագեցված համակարգ, այլ նախևառաջ՝ գաղափարակիր համախոհների միավորող այնպիսի կառույց, որը, ունենալով խիստ կազմակերպվածություն և զինված ուժերին հատուկ կարգ ու կանոն, ունակ է իր առջև դրված ցանկացած խնդիր կատարել առավելագույնս անթերի և ամբողջ ծավալով: Պատմության մեջ քիչ չեն եղել դեպքեր, երբ լավ զինված բանակները մարտադաշտում պարտվել են քանիցս իրենց սպառազինությամբ ու տեխնիկայով զիջող բանակներին: Եվ դա համարվել է օրինաչափ, քանզի գերճշգրիտ զինատեսակներն ու տիեզերական կողմնորոշիչները, որքան էլ հզոր, բայց անընդունակ են կոտրելու այն կամքն ու ոգին, որոնցից կռված է իրական հայրենասիրությունը... Հաղթողներին առաջ մղող թիվ մեկ խթանիչը հայրենասիրության, ասել է թե՝ օջախի պաշտպանության գաղափարն է, և այն էությամբ ու կեցությամբ մարմնավորող հրամանատարը՝ սկսած ջոկից մինչև Գերագույն... Մարտադաշտում կռվող յուրաքանչյուր զինվոր իր վերադասի հրամանի կրողն ու կատարողն է... Որքան բարձր է հրամանատարի աստիճանը, այնքան մեծ է պատասխանատվությունը... Եվ դա բնական է, քանի որ հրամանի կատարման վերջնական արդյունքը կախված է ոչ միայն ենթակայի անթերի գործողություններից, այլ ավելի շատ ամենավերևում գտնվող «Գերագույնի» արձակած հրամանների գերճշգրտությունից... |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
