Ղարաբաղը կլինի Թուրքիայի տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների շարքում. թուրք պաշտոնյա
![]() 245 Ուրբաթ, 19 փետրվարի, 2021 թ., 20:55 Թուրքիայի տնտեսական հարաբերությունների հանձնաժողովի կողմից կազմակերպված «Թուրքիա-Ադրբեջան գործարար ֆորում» միջոցառմանը մասնակցել են Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, Առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը, Էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը և երկու երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Տնտեսական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նաիլ Օքթայը, ելույթի ընթացքում օգտագործելով «Մեկ ազգ, մեկ տնտեսություն» եզրույթը, շեշտել է, որ այս նպատակին հասնելու համար ռազմավարական քայլերով առաջ են ընթանում։ Թուրքիա-Ադրբեջան Գործարար խորհրդի նախագահ Սելջուկ Աքաթն էլ ընդգծել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կարևորությունը և նշել, որ չնայած կորոնավիրուսի համաճարակին՝ ուժի մեջ մտած առևտրի ազատականացման համաձայնագրի շնորհիվ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 30 տոկոսանոց աճ է գրանցել։ Թուրք պաշտոնյան շնորհավորել է Ադրբեջանին «Ղարաբաղում տարած հաղթանակի առթիվ» և հայտարարել, որ այս նոր ժամանակաշրջանում Ղարաբաղն իրենց տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների մեջ է լինելու։ Ամեն ինչ անելու են ներդրողներին ուղղորդելու դեպի Ղարաբաղ։ Աքաթը շեշտել է, որ Ղարաբաղն իրենց համար զուտ բիզնես ծրագիր չէ, այլ՝ պարտականություն։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
