«Պետք է ջարդել Փաշինյանի հենարանները». Վազգեն Մանուկյան
![]() 408 Շաբաթ, 20 փետրվարի, 2021 թ., 15:45 Քիչ առաջ Ազատության հրապարակում ելույթ ունեցավ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: «Ինչպե՞ս ազատվել այս իշխանություններից. առաջարկում եմ պլան Ա ու Բ: Ինչ ցույցեր էլ անենք, 100 հազար մարդ էլ հավաքվի, Փաշինյանն ինքնակամ իշխանությունը չի թողնի: Ես նախանձով եմ նայում վրաց ժողովրդին, ինչքան պարկեշ վարչապետ ունեին, որ փոքր դեպքի համար սկզբունքից ելնելով հրաժարական տվեց. սա հրաժարական տվողը չի, ուրեմն պետք է ջարդել այն հենարանները, որ ինքն ունի: Որո՞նք են այդ հենարանները, առաջինը՝ դա մեր հայրենակիցների այն հատվածն է, որը չի գիտակցում է, թե այս պետությունն ինչ ճանապարհով է գնում: Մեր պարտքն է մեր հայրենակցիներին բացատրել՝ ինչ է կատարվում: Երկրորդ հենարանը՝ դա ուժային կառույցներն են՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ն: Երրորդը՝ դա այն պատգամավորներն են, ովքեր նրա հենարանն են ԱԺ-ում: Նրանց հետ ևս պետք է լինել կոշտ, համոզեցուցիչ ու միշտ թողնել նահանջի ճանապարհ... Պետք է լինեն ցույցեր, կաթվածահար արվի քաղաքը, ոտքի կանգնեցնել մարդկանց ու միասնական ջարդել այն հենարանները, որոնց վրա հենված է Փաշինյանը: Կա նաև պլան Բ. ցանկացած պահի պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը: Մենք գնալու ենք Ա ճանապարհով՝ միշտ պատրաստ լինել Բ ճանապարհին, բայց դրա համար պետք է, որ շարժումը միասնական առաջ գնա, տեղերում կազմակերպվեն կոմիտեներ»,- ասաց Մանուկյանը: |

«Հորմուզի նեղուցին նավերի մոտեցումը կդիտարկվի որպես հակառակորդի հետ համագործակցություն»․ ԻՀՊԿ
7123:11
«Պատերազմի ագռավն ու պարտություն բերողը հենց ինքն է՝ Նիկոլ Փաշինյանը»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
9222:42
Թրամփը խորհրդակցություն է անցկացրել Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
13522:27
«Հայտնի ձայնագրության մեջ խոսում եմ Հայրենականի վետերան 103-ամյա Ռոզալիա Աբգարյանի հետ»․ Գոհար Ղումաշյան (տեսանյութ)
11221:54
«ՀՀ գլխավոր լուզերը առանց հիմքի պնդում է, որ Անդրանիկ Թևանյանը «պատերազմի գաղափարախոս» է»․ Սուրեն Սուրենյանց
10421:36
«Հանրային քաղաքականությունները պետք է խթանեն կրծքով կերակրումը․ օրենքնե՛ր կարդացեք»․ Զառա Հովհաննիսյան
11321:18
«Տրանսպորտային բարեփոխումներն ամբողջությամբ տապալածները փորձում են թեմայից շեղել»․ Գրիգոր Իսկանդարյան
16720:36
«Փաշինյանի իշխանության գալուց հետո իր մանկության ընկերները, եղբորորդին, աներձագը պաշտոն ստացան»․ Արմեն Հովասափյան
20619:36
