«Ճիշտ չէ ասել, որ Ծառուկյանի շնորհիվ եմ մանդատ ստացել». Գևորգ Պետրոսյան
![]() 288 Շաբաթ, 20 փետրվարի, 2021 թ., 19:55 ԱԺ ԲՀԿ խմբակցությունը լքած պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցում չցանկացավ պատասխանել հարցին, թե արդյոք ԲՀԿ-ին իրական ընդդիմություն չէր համարում, դրա համար դուրս եկավ. «Ես ներքին խոհանոցը հրապարակելու սովորություն չունեմ: Ես ընդամենը ասում եմ՝ ես ավելի ըմբոստ, ավելի ակտիվ մարդ եմ, և քանի որ իմ ըմբոստությունը որակվել է որպես կուսակցության դեմ ավելորդ թշնամանքի մթնոլորտի հարուցման առիթ, ես կուսակցությանն ազատել եմ այդ առիթից: Կուսակցական լինելն ինձ համար որոշակի առումով զսպաշապիկ է եղել, որպեսզի կարողանամ ավելին անել քան արել եմ: Պարոն Ծառուկյանի հետ իմ հարաբերությունները նորմալ են, ես շարունակում եմ հարգել իրեն, իր ընտանիքը»,- ասել է Պետրոսյանը: Հարցին, թե ավելի ազնիվ չէ՞ր լինի մանդատը վայր դնել, քանի որ հենց Ծառուկյանի շնորհիվ է այն ստացել. Պետրոսյանն ասել է. «Ըտենց արտահայտություն անելը, թե պարոն Ծառուկյանի շնորհիվ է, դա ճիշտ չի, որովհետև մենք բոլորս եղել ենք նույն քաղաքական ուժի կազմում»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
