«Մեռա՛ ասելով՝ մեր բանակը հին է, ստեղծել ենք ցարական Ռուսաստանի կիսատ մնացած ռեֆորմներով բանակը». Վովա Վարդանով
![]() 406 Երկուշաբթի, 22 փետրվարի, 2021 թ., 23:55 «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության հիմնադիր, հետախույզ Վովա Վարդանովը «Ֆակտոր»-ի եթերում խոսել է հայկական բանակի արդիականացման անհրաժեշտության մասին: «Մենք զլացել ենք աշխատել, մենք ալարել ենք մի քիչ ավելի շատ հարկեր մուծենք, պետությունը միչ քիչ ավելի շատ ռեսուրսներ կկուտակեր և մոտավորապես այդ 5000 ռուս զինվորականների փոխարեն 5000 հայ զինվորական սպառազինությամբ կկարողանայինք տեղադրել, և 15 000 էլ համալրող, պատրաստված ռեզերվ ունենայինք՝ Շիրակի դաշտավայրը և Արարատյան դաշտավայրի՝ արևմուտք ուղղված հատվածը փակելու համար»,- ասել է նա: Նրա խոսքով՝ փոխանակ այժմ քրտնաջան աշխատենք և հզորացնենք երկիրը, խոսում ենք կամ փնտրում դավաճանների, որոնք եղել են մեր պարտության պատճառը: «Բանակը մեր հին էր, մեռա ասելով, էս քանի տարի ա՝ դա եմ ասում. բանակը հին ա, հասկանո՞ւմ եք, հին ա: Հա, ինքը շատ լավն ա, բայց մենակ ձիերն են պակասում, որ հասկանանք՝ ինչ ժամանակաշրջանում ենք լռված: Հա, հոյակապ բանակ ա, մեր սպաները հրաշք են, մեր զինվորը հրաշք է, բայց հին ա էդ բանակի շինարարությունը: Մենք ստեղծել ենք ցարական Ռուսաստանի կիսատ մնացած ռեֆորմներով բանակը»,- ասել է Վարդանովը: Մանրամասները՝ տեսանյութում:
|

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
