Ավելի քան 20 մլրդ դրամի վնաս․ բյուջեն թալանած «մկներն» անպատիժ են մնում. «Ժողովուրդ»
![]() 676 Չորեքշաբթի, 24 փետրվարի, 2021 թ., 09:55 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2020 թվականը ոչ միայն տնտեսական ցուցանիշների համար է վատ եղել, այլ նաև իրավապահ համակարգի համար է ոչ բեղմնավոր տարի եղել: Գլխավոր դատախազությունը, օրինակ, երեկ ամփոփել է նախորդ տարի տեղի ունեցած տնտեսական հանցագործությունների վիճակագրությունը: Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ դրանց թիվը նվազել է: Մասնավորապես, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ հարուցվել է 844 քրեական գործ, ինչը մոտ 10 տոկոսով նվազ է՝ 2019-ի համեմատ (931): 2020-ին վարույթում քննվել է նշված բնույթի 1045 քրեական գործ, որն էլ, 2019-ի համեմատ, նվազ է 155-ով: Հաշվետվությունից տեղեկանում ենք, որ այդ գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան 20 մլրդ դրամ, որից վերականգնվել է շուրջ 2,5 մլրդ դրամը, ինչպես նաեւ 13,5 մլրդ դրամի չափով արգելանքներ են դրվել մեղադրյալների գույքի և դրամական միջոցների վրա: Բյուջեն թալանած մկները, կարելի է ասել, անպատիժ են մնում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: |

Ախթալայում գործադուլավորների պահանջները դեռ չեն բավարարվել (տեսանյութ)
19411:42
Մարդիկ վարկերի տակ կքում են. «Ժողովուրդ»
26609:12
«Թոշակառուի համար գնաճը տոկոս չէ, այլ ընտրություն՝ գնել դե՞ղը, թե՞ հացը»․ Շաքե Իսայան
421Երեկ, 16:00
Ախթալայի ԼՀԿ-ի հորատող բանվորների գործադուլը շարունակվում է (տեսանյութ)
337Երեկ, 11:30
Սի Ցզինպինը կոչ է անում յուանին տալ համաշխարհային պահուստային արժույթի կարգավիճակ
139001.02.2026, 23:05
«Ահռելի գնաճի պայմաններում աշխատողների վարձատրությունը չի համապատասխանում կատարված աշխատանքի ծավալին»․ Անուշ Շահրամանյան
70731.01.2026, 15:06
«Թուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
54931.01.2026, 11:00
Թրամփը Կուբային նավթ վաճառող երկրների նկատմամբ մաքսատուրքերի մասին հրամանագիր է ստորագրել
209430.01.2026, 12:17
