Պետական տուրքը նախկին 1500 դրամի փոխարեն կդառնա 6000 դրամ. ԱԺ հանձնաժողովն ընդունեց նախագիծը
347 Չորեքշաբթի, 24 փետրվարի, 2021 թ., 16:55 ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում Կառավարության ներկայացրած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն ասաց, որ ներկայումս ՀՀ-ում պետական տուրքի սահմանում կա սնանկության հարցով իրավաբանական անձանց և քաղաքացիների դեպքում՝ 500 և 100 հազարական դրամ. «Մենք առաջարկում ենք այն դարձնել 1 մլն դրամ և համապատասխանաբար՝ 250 հազար դրամ։ Խնդիրն այն է, որ 500 հազար դրամը՝ կախված հայցադիմումի պահանջից, հնարավոր է՝ ավելի քիչ է կազմում, քան, երբ անձը դիմի Առաջին ատյանի դատարան և ավելի շատ տուրք կվճարի»,- նշեց նա: Դանիելյանը տեղեկացրեց, որ հարկադիր կատարողների գործողությունները բողոքարկելու վերաբերյալ դիմումների մասով սահմանում են պետական տուրք, քանի որ քաղաքացիները հնարավորություն են ստանում մի շարք դեպքերում չարաշահելու այդ գործիքը։ «Վճարումների կարգադրություններ արձակելու դիմումների համար ենք պետական տուրք սահմանել։ Իհարկե, նախկինում պետական տուրք սահմանված չի եղել, կարծում եմ՝ նպատակն այն է եղել, որ վճարման կարգադրությունը որպես ինստիտուտ կայանա, սահմանվել էր 1500 դրամ, այժմ դառնում է 6000 դրամ»,- ընդգծեց նա։ Օրենքի նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց։ |
Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի
85Երեկ, 18:48«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սննկացման գործընթացին. «Ժողովուրդ»
154Երեկ, 09:24Բալթիմորի կամրջի փլուզումն ԱՄՆ-ում 81 մլրդ դոլարի առևտրային ճգնաժամ է առաջացրել (լուսանկար)
61827.03.2024, 14:36Crocus City Hall-ը գրավադրված է «Գազպրոմբանկ»-ում
42827.03.2024, 13:484 գյուղերի հարող տարածքներում առկա մայրուղային գազատարի վերատեղադրման հարց «Գազպրոմ Արմենիա»-ն չի քննարկել
23227.03.2024, 00:06«Արարատի կոնյակի գործարան»-ի արտադրանքի ներմուծումն ու իրացումը Բելառուս արգելվել է
29425.03.2024, 22:06«Թե ինչ է լինելու ատոմակայանի հետ, որոշելու է հայկական կողմը». «Ռոսատոմ Սերվիս»-ի տնօրեն
25125.03.2024, 19:30«Սամվել Ալեքսանյանն ինչի՞ տեղ է դնում գնորդներին»․ Ոսկան Սարգսյան
44624.03.2024, 10:18