Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Փաշինյանը չի ներում նրանց, ովքեր փրկեցին իր կաշին պատերազմի և հետպատերազմյան օրերին». Կարեն Վրթանեսյան

«Փաշինյանը չի ներում նրանց, ովքեր փրկեցին իր կաշին պատերազմի և հետպատերազմյան օրերին». Կարեն Վրթանեսյան
211
Հինգշաբթի, 25 փետրվարի, 2021 թ., 00:05

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Խաչատրյանն այն գեներալներից էր, որ որպես ռազմական գործիչ անցած իր ճանապարհը, իր անունը որոշեց ծառայեցնել անձամբ Նիկոլին։
Նա այն մարդն էր, որ հեգնական ժպիտը դեմքին արդարացնում էր Սոթքի ոսկու հանքի հանձնումն Ադրբեջանին։
Այն մարդն էր, որ ստացավ հերոսի կոչում, թեպետ որևէ նորմալ իշխանություն առնվազն մանրազննին կքններ պատերազմում իր պլանավորած գործողությունները, որոնք ավարտվեցին նահանջներով ու մեր զորքի ջախջախմամբ։
Պատերազմից հետո ընկերներիս ասել եմ, որ Փաշինյանը չի ներելու նրանց, ովքեր փրկեցին իր կաշին պատերազմի օրերին և հետպատերազմյան առաջին օրերին։
Այդ մարդկանց թվում էր, որ Նիկոլին այդպիսի ծառայություն մատուցելով, նրանք իրենց դիրքերը, պաշտոնները, կարիերաներն ապահովագրեցին մինչև կյանքի վերջ, բայց դա Նիկոլի տեսակը վատ իմանալուց է։
Նիկոլն ատում է բոլոր նրանց, ում ինչ-որ բան պարտք է։
Առավել ևս ատում ու վախենում է բոլոր նրանցից, ովքեր տեսել են իրեն խղճուկ և անօգնական վիճակում։ Առաջին իսկ հարմար առիթի դեպքում խաղից հանելու է այդ մարդկանց՝ որպես անհարմար վկաներ ու պարտատերեր, օգտագործելով ցանկացած առիթ, իսկ եթե առիթ չլինի, գլխներին կսարքի։
Մյուսներին կարող է թվալ, թե իրենք Տիրանից ավելի հաջողակ կլինեն և Նիկոլի նախանձաչարությունից կխուսափեն։
Ծը, հույս չունենաք... Նիկոլը, քանի դեռ իշխանության է, երբեք չի մոռանալու ում է դրանով պարտական և ձեզ դիտարկելու է որպես սպառնալիք, որը պետք է արագ չեզոքացնել»։