«էս երկրին ինչի՞ մի հոգատար, իր երկիրը սիրող առաջնորդություն չտրվեց». Կարեն Անտաշյան
![]() 300 Ուրբաթ, 26 փետրվարի, 2021 թ., 05:10 Գրող Կարեն Անտաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդը դուրս չի գալիս փողոցներ, ասում ենք անհաղորդ է, տեր չի կանգնում իր երկրին, որ բան փոխվի, որ ժողովրդավարությունը կայանա, դուրս է գալիս փողոցներ՝ որերորդ անգամ դառնում է ինքնանպատակ, կոռումպացված, կամ օտար երկրի շահերը սպասարկող գործակալ էլիտաների օգտագործման գործիքը։ Լավ, էս երկրին ինչի՞ մի հոգատար, իր գործն իրապես անող, իր երկիրը սիրող, նվիրված, արդյունքի համար աշխատող առաջնորդություն չտրվեց։ Նիկոլն էր եկել մեր բոլոր սպասելիքների կարմիր բանծիկով ուպակովկա արած, էն էլ պարզվեց՝ մուլյաժ է, նմանեցրած է ուղղակի։ Մեղք եղավ էս երկիրը, մեղք եղավ էս ժողովուրդը, որ շնչելու ժամանակ չունի իր վայ նավապետերի ձեռը, չգիտի իր օրվա հացն աշխատի, թե սրանց տապալումների պատճառով հա իր ուղուց շեղվող երկրի նավախելը ուղղի։ Էսքան խելոք, աշխատասեր, հնարամիտ մարդ մի տեղ հավաքվի ու էսքան տառապանք արտադրի ինքն իր համար՝ բարօրության ու երջանկության փոխարեն։ Չգիտեմ, չգիտեմ, չեմ հասկանում ինչու մեզ չի տրվում լիաթոք շնչելու շռայլությունը էս արևի տակ»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
