Երևանի երկնքում հայտնված կործանիչները ռուսաստանյան էին. Փաստերի ստուգման հարթակ
![]() 403 Ուրբաթ, 26 փետրվարի, 2021 թ., 00:40 Փետրվարի 25-ին, ժամը 15:20-ի մոտակայքում Երևան քաղաքի փոքր կենտրոնի վրայով կործանիչ ինքնաթիռ անցավ: Բազմաթիվ լրատվամիջոցներ հայտնեցին Երևանի օդում ՍՈՒ-30-ի թռիչքի մասին: Ինքնաթիռը, սակայն, ոչ թե Հայաստանի ԶՈՒ-ին պատկանող ՍՈՒ-30 էր, այլ ՄիԳ-29, որից ՀՀ սպառազինությունում չկա: Փետրվարի 25-ի առավոտյան Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը: Դրանից քիչ անց՝ Հանրապետության հրապարակում սկսեցին հավաքվել Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները, իսկ Ազատության հրապարակում՝ ընդդիմադիրները: Ցուցարարներից շատերը, հավանաբար, սպասում կամ ակնկալում էին Զինված ուժերից ինչ-որ միջամտություն, գրում է Փաստերի ստուգման հարթակը: Ժամը 15:20-ին Ազատության և Հանրապետության հրապարակների վերևում հայտնվեց կործանիչ ինքնաթիռ, որը մի քանի պտույտ կատարելուց հետո հեռացավ: Ինքնաթիռը ողջունեցին թե՛ Հանրապետության, թե՛ Ազատության հրապարակներում հավաքված ցուցարարները: Բազմաթիվ լրատվամիջոցներ այն ներկայացրեցին որպես Հայաստանի Զինված ուժերին պատկանող ՍՈՒ-30: Այդուհանդերձ, Հայաստանի սպառազինությունում առկա ՍՈՒ-30ՍՄ կործանիչ ինքնաթիռների ուրվագիծը էապես տարբերվում է օդում հայտնված ինքնաթիռի ուրվագծից և շատ նման է ՄԻԳ-29 կործանիչի ուրվագծին: Մասնավորապես, ՍՈՒ-30ՍՄ-ը ՄԻԳ-29-ից տարբերվում է թևերի վերջավորությամբ, պոչային հատվածով և նրանով, որ ՄԻԳ-29-ը չունի առջևի հորիզոնական ուղյակներ (переднее горизонтальное оперение): Երևանի օդում հայտնված ռազմական ինքնաթիռը, բոլոր այդ ատրիբուտներով, տարբերվում էր ՍՈՒ-30ՍՄ-ից և նույնական էր ՄԻԳ-29-ին: Միաժամանակ, հարկավոր է նշել, որ ՄԻԳ-29 կործանիչներ Հայաստանի Զինված ուժերի սպառազինությունում չկան: Փոխարենը, դրանք կան ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի օդուժի կազմում և տեղակայված են Երևանի «Էրեբունի» օդակայանում: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
