«14 անգամ գերիների հարցը հենց ուղիղ ադրբեջանցիների ճակատին շպրտելու հնարավորություն եք ունեցել»․ Կոնջորյանը՝ Աբովյանին
![]() 253 Երեքշաբթի, 02 մարտի, 2021 թ., 12:35 Այսօր՝ ԱԺ հերթական նիստի ժամանակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը, դիմելով ԲՀԿ-ական Արման Աբովյանին, ասաց․ «Դուք մեզ անընդհատ մեղադրում եք գերիների հարցով չխոսելու համար։ Ես համաձայն եմ, որ գերիների հարցը բոլորիս համար թիվ մեկ առաջնահերթություն է և կարող եմ որոշ պարագաներում ընդունել ձեր քննադատությունը, որ մենք չենք օգտագործում բոլոր հարթակները՝ Արցախյան հարցի, պատերազմի հետևանքների մասին խոսելու համար»։ Կոնջորյանը Աբովյանին հիշեցրեց, որ վերջինը նախորդ տարվանից ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում պատվիրակության մշտական անդամ է։ «Այն պահից սկսած, ինչ դուք հանդիսանում եք անդամ, 14 անգամ հնարավորություն եք ունեցել ադրբեջանական պատվիրակների հետ բանավիճելու, բարձրաձայնելու Արցախյան հիմնահարցի հետ կապված խնդիրները»։ Կոնջորյանի խոսքով՝ Աբովյանը ոչ մի անգամ չի մասնակցել քննարկումներին, վեհաժողովի նիստերին։ «Պարո՛ն Աբովյան, ոչ մի անգամ ադրբեջանցիներին իրենց տեղը չեք դրել, ոնց որ փորձում եք մեզ մեր տեղը դնել ․․․Կարող էիք գերիների հարցը հենց ուղիղ ադրբեջանցիների ճակատին շպրտել և իրանց պորտը տեղը դնել»,- ասաց իմքայլական պատգամավորը՝ Աբովյանին հորդորելով քննադատելուց բացի կատարել պարտականությունները։ Մանրամասները՝ տեսանյութում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
