Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Սահմանային իրավիճակը՝ մարտի 1-ին և 2-ին․ ՊՆ

Սահմանային իրավիճակը՝ մարտի 1-ին և 2-ին․ ՊՆ
239
Երեքշաբթի, 02 մարտի, 2021 թ., 19:15

Մարտի 1-ին և 2-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ մարտավարական իրավիճակ, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները: